Ծնվ. 22.08.1958թ. 2008-ի փետրվարին հացադուլ էր հայտարարել Ազատության հրապարակում, թելով կարել էր բերանը: Շիինծու քրեական գործով հետապնդվում է տղան` Ավետյան Ռուսլանը: Ասում են եթե "հայրդ գա քեզ բաց կթողնենք":
Ծնվ. 23.08.1962թ. Երեւանում: ՀՀԿ հիմնադիրներից է: 1990 - 1992 թթ.
Անկախության Բանակի զինվոր, այնուհետեւ հրամանատար։ 1992թ.-ից ապրում է Շվեդիայում: Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության հիմնադիր անդամ է: 8 գիրքի հեղինակ է, որոնցից
առաջին երկուսը՝ "Անկախության Բանակն" ու "ԷսթաբլիշՄԵՆԹ"-ը 2005-ինհրատարակվել են
Երևանում, իսկ "Դեսից-Դենից"-ի հրատարակումը անհայտ պատճառով
դադարեցվել է տպարանում։ Գրքերի լույս տեսնելուն պես
անհին եւ ապօրինի մեղադրվել է Հայաստանում անօրինական զենք պահելու հոդվածով ու մինչ օրս չի
կարողանում մուտք գործել հայրենիք, քնի որ հետախուզման մեջ է եւ խափանման միջոցը կալանքն է։
Ծնվ. 24.06.1981թ. Ապարան քաղաքում: Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Ապարանի շտաբի ակտիվիստ: 2008թ. փետրվարի 20-ից մինչեւ մարտի մեկը ակտիվորեն մասնակցել է Համաժողովրդական շարժման բողոքի ակցիաներին: Մարտի 1-ի խաղաղ ցուցարարների ջարդից հետո ստիպված է եղել թաքնվել իշխանությունների հետապնդումներից եւ քաղթել արտերկիր: Ամուսնացած է, որդին ծնվել է արտերկրում:
Ծնվ. 1954թ. ՀՀՇ անդամ: Ձեռներեց, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ եւ ենթաշտաբի պետ Շենգավիթ համայնքում: Հետապնդվում է Ազատության հրապարակում բացօթյա գազատաքացուցիչներ տեղադրելու համար, որոնք, ի դեպ, հաջորդ օրը հանվեցին` ոչ արդյունավետ ջեռուցելու պատճառով: Վրաստանի իշխանություններից ստացել է քաղաքական ապաստան:
Ծնվ. 20.08.1966թ. Երևանում: 2000-2003թթ.-ին մի շարք հետապնդումների (հեռախոսային եվ առերես սպառնալիքների եվ ահաբեկումների, անօրինական ձերբակալությունների, ֆիզիկական բռնությունների եւ անձնական ունեցվածքի դիտավորյալ ոչնչացման տեսքով (ՏԵՍ`«Հայկական Ժամանակ», 11.01.2003 էջ 5)) է ենթարկվել` մամուլում 1999թ.-ի հոկտեմբերի 27 ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով լրագրողական հետաքննության եւ դրանում իշխանությունների մեղսակցության մասին հրապարակումներով հանդես գալու համար: 2003.թ-ին խուսափելով հերթական հետապնդումից, թաքնվել է: 2004թ.-ին Ֆրանսիայի իշխանություններից ստացել է քաղաքական ապաստարան: Վ.Ղուկասյանի հրապարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ: Կարդալ նաեւ Վահագն Ղուկասյանի ինքնակենսագրությունը:
Ֆրանսահայ ազգաբան եւ էաբան: "ԷՈՒԹՅՈՒՆ" Ազգային Իմաստության Տաճարի հիմնադիր ու
նախագահ (1990 թվից ցայսօր): 12 գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Ծնվ. 11.05.1943թ. Մարսելում: 1948-ին ներգաղթել է Հայաստան: 1976-ին արտագաղթել է Ֆրանսիա: 1991-ին վերականգնել է ՀՀ քաղաքացիությունը: 1997-ին զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: 2002-ից զրկվել է ժամանակավոր կեցության թույլտվությունից: 2002-ից նրա մուտքը Հայաստան կտրուկ արգելված է: Մեղադրվում է որպես .
"ՀՀ պետական անվտանգության և հասարակական կարգին
լուրջ և հիմնավոր սպառնալիք":
( "Օտարերկրացիների մասին" ՀՀ օրենիք 8-րդ
հոդված 1-ին կետի գ և զ
ենթակետեր )