|
Entries in category: 11 Shown entries: 1-11 |
|
Հայներարտբանկի` ներկայիս Ամերիա բանկի վարկային վարչության նախկին ղեկավար: Ազատվել է աշխատանքից քաղաքական դրդապատճառներով:
|
| Ծնվ. ՀՀ արտգործնախարարության ՆԱՏՈ-ի բաժնի վարիչ: Հեռացվել է աշխատանքից
|
|
 | Երեւանի թիվ 225 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ եղել է թիվ 6/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ: Այդ տեղամասում Սերժ Սարգսյանը ստացել է 339 ձայն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը`527: 07.03.2008-ից հորդորել են աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել, մերժում ստանալով սկսել են սպառնալ բանակում ծառայող որդուն վատություն անելու հեռանկարով: Սպառնալիքների հետեւանքով, 15.05.2008-ին աշխատավայրից, արյան բարձր ճնշումով, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է նախաինսուլտային վիճակ: 02.06.2008-ին դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն թիվ 15 պոլիկլինիկայում հրաժարվել են անաշխատունակության թերթիկ տրամադրել` խորհուրդ տալով ներկայանալ աշխատանքի եւ ազատման դիմում գրել: Ասվել է, որ հատուկ հրահանգ ունեն իրեն թերթիկ չտրամադրելու վերաբերյալ: Ստիպված անաշխատունակության թերթիկ է վերցրել այլ պոլիկլինիկայից, իսկ երբ 20.08.2008-ին ներկայացել է աշխատանքի, հրաժարվել են վերադարձնել հիմնարկի կնիքը, թաղապետարանից նորից հորդորել են ազատման դիմում գրել: Ի վերջո, նորից մերժում ստանալով, հայտարարել են որ ազատված է աշխատանքից: Նինա Բալաբեկյանը համոզված է, որ հեռացվել է աշխատանքից ընտրակեղծարարություն անելուց հրաժարվելու պատճառով: |
|
|
|
 |
 |
Wednesday, 2025-10-22, 8:31 PM Welcome Guest |
|
 |
|