Երեւանի թիվ 225
մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն: 2008թ. նախագահական ընտրությունների
ժամանակ եղել է թիվ 6/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ: Այդ
տեղամասում Սերժ Սարգսյանը ստացել է 339 ձայն, իսկ Լեւոն
Տեր-Պետրոսյանը`527: 07.03.2008-ից հորդորել են աշխատանքից ազատվելու
մասին դիմում գրել, մերժում ստանալով սկսել են սպառնալ բանակում ծառայող
որդուն վատություն անելու հեռանկարով: Սպառնալիքների հետեւանքով,
15.05.2008-ին աշխատավայրից, արյան բարձր ճնշումով, շտապ օգնության
մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է նախաինսուլտային
վիճակ: 02.06.2008-ին դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն թիվ 15
պոլիկլինիկայում հրաժարվել են անաշխատունակության թերթիկ տրամադրել`
խորհուրդ տալով ներկայանալ աշխատանքի եւ ազատման դիմում գրել: Ասվել է, որ
հատուկ հրահանգ ունեն իրեն թերթիկ չտրամադրելու վերաբերյալ: Ստիպված
անաշխատունակության թերթիկ է վերցրել այլ պոլիկլինիկայից, իսկ երբ
20.08.2008-ին ներկայացել է աշխատանքի, հրաժարվել են վերադարձնել հիմնարկի
կնիքը, թաղապետարանից նորից հորդորել են ազատման դիմում գրել: Ի վերջո,
նորից մերժում ստանալով, հայտարարել են որ ազատված է աշխատանքից: Նինա
Բալաբեկյանը համոզված է, որ հեռացվել է աշխատանքից ընտրակեղծարարություն
անելուց հրաժարվելու պատճառով: