Ծնվ. 1957թ. Քաղաք Մասիս, Արարատի մարզ Շարժման ակտիվիստ: Լեւոն Տեր-Պետրոսյանի Արտաշատի նախընտրական հանրահավաքից հետո ապօրինաբար ձերբակալվել եւ 9 օր պահվել է Մասիսի ոստիկանությունում, այնուհետեւ, 2008թ. փետրվարի 15-ին տեղափոխվել է Նուբարաշենի ՔԿՀ, որտեղից հացադուլ եւ ջրադուլ հայտարարելու դիմում ներկայացնելուց հետո «ՀՀ Գլխ. դատախազի գրությամբ» ազատ է արձակվել:
«Սկսելա» երիտասարդական շարժման եւ «Հիմա» երիտասարդական-քաղաքական ուղղվածության շարժման ակտիվիստ: Խաբեությամբ հրավիրվել է հարցազրույցի` լրագրող ներկայացած անհայտ անձի կողմից: Ժամադրության վայրում հարձակման ու ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Բուժվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Մասյիսի 5-ին Հեքիմյանենց բնակարան են ներխուժել ոստիկանության 3 աշխատակիցներ եւ բռնի ուժով իրեն տարել են Երեւանի ոստիկանության Շենգավիթի բաժին: Կարեն Հեքիմյանին ոստիկանությունում պահել են 7 ժամ, այդ ընթացքում արգելել են օգտվել հեռախոսից, թույլ չեն տվել տեսակցել փաստաբանի հետ, արգելել են հոգալ անգամ բնական կարիքները: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հեքիմյանին բերման ենթարկելու փաստը որեւէ կերպ պաշտոնապես չի արձանագրվել: Ոստիկանությունը հայտնում է, որ Հեքիմյանը հրավիրվել է Շենգավիթի բաժին "հարցազրույցի", քանի որ նա մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է իր ծանոթի տանը, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում` "Ռոբերտո" խանութի շենքի 2-րդ հարկում: Դեպքի մասին կարդացեք նաեւ այստեղ:
Ծնվ. 18.12.1988թ. Ուսանող, "Հիմա" երիտասարդական նախաձեռնության անդամ, "Այլընտրանք" հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ: 25.06.2008թ. ենթարկվել է հարձակման եւ ծեծի անհայտ անձանց կողմից: Ստացել է գլխուղեղի ցնցում եւ բազմաթիվ սալջարդեր: Հարուցվել է քրեական գործ, որը մինչ այժմ որեւէ արդյունք չի տվել:
Ծնվ. 08.08.1952թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախընտրական շտաբի ակտիվիստ, Ազատության հրապարակի նստացույցի մասնակից: 2008թ. մարտի 1-ի առավոտյան, Անկախության հրապարակում, հարձակման ու դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանի համազգեստ կրող հանցագործների կողմից: Մի քանի անգամ հարցաքննվել է ԱԱԾ-ում ու ոստիկանությունում: Ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Ծնվ. 13.09.1984թ. Արարատ (Դավալու) գյուղում: Համազգային շարժման ակտիվիստ: Լեւոն Տեր-Պետրոսյանի Արտաշատի նախընտրական շտաբի անդամ: Հետապնդվել է իր քաղաքական գործունեության համար, ձերբակալվել է, ենթարկվել է բռնությունների: Այժմ գտնվում է Բելգիայի թագավորությունում: