Այս բաժնում հալածյալները դասակարգված են հետեւյալ տերմինաբանությունից ելնելով`
- Քաղբանտարկյալներ` անձինք, որոնց ներկայացված են շինծու մեղադրանքներ եւ որոնք դատարանի վճռով դատապարտված են ազատազրկման ու այժմ կրում են պատիժը:
- Քաղկալանավորներ` անձինք, որոնք գտնվում են անազատության մեջ, որոնց ներկայացված են շինծու մեղադրանքներ եւ ում նկատմամբ քննությունը շարունակվում է կամ գործը գտնվում է դատարանի վարույթում:
- Պայմանական դատվածներ` անձինք, որոնց ներկայացված են շինծու մեղադրանքներ եւ որոնք դատարանի վճռով դատապարտված են անազատության, սակայն կիրառվել է պայմանական պատիժ:
- Քաղհալածյալներ Ա խումբ` անձինք, որոնք գտնվել են անազատության մեջ, որոնց ներկայացված են շինծու մեղադրանքներ եւ ում նկատմամբ շարունակվում է քննությունը կամ դատական պրոցեսը, սակայն փոխված է խափանման միջոցը:
- Քաղհալածյալներ Բ խումբ` անձինք, որոնք գտնվել են անազատության մեջ, որոնց ներկայացված են եղել շինծու մեղադրանքներ եւ որոնց, սակայն, դատարանն արդարացրել է, կամ գործը կարճվել է, կամ մեղադրանքը հանվել է, կամ պատժաժամկետն ավարտվել է:
- Քաղհալածյալներ Գ խումբ` անձինք, որոնց ներկայացված են շինծու մեղադրանքներ, որոնք հետախուզվում են, կամ որոնք խուսափելով հետապնդումներից եւ շինծու մեղադրանքներից, գտնվում են ընդհատակում կամ էմիգրացիայում:
- Քաղհալածյալներ Դ խումբ` անձինք, որոնց ներկայացված են շինծու մեղադրանքներ եւ կատարվում է քննություն, սակայն խափանման միջոցը կալանքը չէ:
- Քաղհալածյալներ Ե խումբ` անձինք, որոնք հետապնդվում են տնտեսական պատժամիջոցներով, կամ քաղաքական հալածանքների արդյունքում զրկվել են աշխատանքից, բիզնեսից, կրել են տնտեսական վնասներ:
- Քաղհալածյալներ Զ խումբ` անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
- Քաղհալածյալներ Է խումբ` անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
- Չճշտված` անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն: