![]() Դավիթ Աֆրենտի Պետրոսյան՝ ծնված 1975թ. վնասվածքի բնույթը՝ հրազենային վնասվածք, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին, մարմնից հանվել է 1 գնդակ / 9 մմ, ռիկոշետ/ վիրավորվել է՝ Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ: Կարդացեք այստեղ: |
![]() Գրիգոր Հովհաննեսի Գևորգյան՝ ծնված 1980թ. Վնասվածքի բնույթը՝ հրազենային վնասվածք, գանգի միջանցիկ վնասվածք, վիրավորվել է ՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի դալանի դիմաց: Կարդացեք այստեղ: Գրիգորի հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում: |
![]() Տիգրան Հովսեփի Խաչատրյան՝ ծնված 1985թ. վնասվածքի բնույթը՝ գանգուղեղային բաց-կույր վնասվածք, օտար մարմիններ գանգի խոռոչում, գանգից հանվել է մետաղի կտոր ( չերյոմուխա-ռիկոշետ ) վիրավորվել է Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի դալանի դիմաց: Կարդացեք այստեղ: |
![]() Արմեն Վաչագանի Ֆարմանյան՝ ծնված 1974թ. վնասվածքի բնույթը՝ գանգուղեղային բաց-կույր վնասվածք, գանգից հանվել է օտար մարմին ( չերյոմուխա-ռիկոշետ) վիրավորվել է՝ Պարոնյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց Կարդացեք այստեղ: |
![]() Գոռ Սարգսի Քլոյան՝ ծնված 1979թ. վնասվածքի բնույթը՝ բեկորային վնասվածք, ձախ աճուկային շրջանում, մարմնից հանվել են մետաղի կտորներ ( չերյոմուխա-ռիկոշետ ) վիրավորվել է Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամուրջի վրա: Կառդացեք այստեղ: |
![]() Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան՝ ծնված 1961թ. վնասվածքի բնույթը՝ հրազենային վնասվածք, կրծքավանդակի ձախ կեսի առջևի մակերեսին, մարմնից հանվել է 1 գնդակ ( 5.45.մմ ) վիրավորվել է ՝ Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամուրջի վրա: Հովհաննեսը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: Կարդացեք այստեղ: |
![]() Զաքար Սարիբեկի Հովհաննիսյան՝ ծնված 1977թ. վնասվածքի բնույթը՝ հրազենային վնասվածք, որովայնի շրջանում, մարմնից հանվել է 1 գնդակ (9 մմ) վիրավորվել է՝ Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ, տեղափոխվել է թիվ 3 հիվանդանոց: նույն օրը մահացել է: Զաքարի եղբայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում: |
![]() Սամվել Էդիկի Հարությունյան՝ ծնված 1979թ. վնասվածքի բնույթը՝ գանգուղեղային բաց-թափանցող վնասվածք, գանգի կոտրվածք վիրավորվել է՝ Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամուրջի վրա, տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ մահացել է 11.04.2008թ՝ առանց գիտակցության գալու: Սամվելի հայրը ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Կարդացեք այստեղ եւ այստեղ: |
![]() Համլետ Աղասու Թադեւոսյան՝ ծնված 1977թ. ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար վնասվածքի բնույթը՝ բեկորային վնասվածք վերջին եւ ստորին վերջույթների շրջանում վիրավորվել է Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ, Լուսավորիչ փողոցի թիվ 17 շենքի դիմաց: Կարդացեք այստեղ: |
![]() Տիգրան Էդիկի Աբգարյան՝ ծնվել է 1989թ. ոստիկանության ներքին զորքերի թիվ N զորամասի զինծառայող վնասվածքի բնույթը՝ պարանոցի միջանցիկ հրազենային-գնդակային վնասվածք, որն ուղեկցվել է պայթյունային բարդացումով, պարանոցային 6-րդ եւ 7-րդ ողերի թափանցող կոտրվածքներ վիրավորվել է ՝ Լեո փողոցի «Սվին» որսորդական խանութի մոտ, մահացել է Երեւանի Միքաելյան հիվանդանոցում՝ 11.04.08թ.՝ առանց գիտակցության գալու: |