Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
Main » Entries archive
« 1 2 3 4 »
ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՔԾ իրականացրած նախաքննության արդյունքում հաստատված շինծու մեղադրանքում ասված է` “Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ պարտությունից հետո Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները, համոզվելով, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով իշխանության գալ հնարավոր չէ, Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը յուրացնելու ուղղակի դիտավորությամբ և նպատակով, գալով համաձայնության՝ յուրաքանչյուրն ըստ իրեն վերապահված դերաբաշխման, կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել է պետության ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու, պետական համակարգը քայքայելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելո ... Read more »
Views: 1866 | Added by: kr | Date: 2008-10-29

Views: 913 | Added by: kr | Date: 2008-10-17

Սիրելի հայրենակիցներ,

Ամիսներ շարունակ, օգտվելով ձեր վստահությունից, իմ բանկային անձնական հաշվեհամարը ժամանակավորապես օգտագործվել է Համաժողովրդական շարժման ձերբակալված մեր ընկերների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կարեւոր այս գործին բերել են իրենց ազնիվ նպաստը։ Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն նյութապես սատարել մեր քաղբանտարկյալ ընկերների իրավական պաշտպանության եւ նրանց ընտանիքների նյութական աջակցության խնդիրներին, այսուհետեւ իրենց դրամական հատկացումները կատարեն ՚ԵՎՐՈԿԱՆՉՙ զարգացման հասարակական, բարեգործական կազմակերպության հաշվեհամարին, որի պատվավոր նախագահն է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Արցախյան պատերազմի ազատամարտիկ ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆ

Համաժողովրդական շարժման ձերբակալված անդամների ընտանիքներին նյութական օգնություն տրամադրել ցանկացողները կարող են դրամական մուծումներ կատարել հետեւյալ հաշվեհամարներին.

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

ՀՀ, ք. Երեւան - 0002, Ամիրյան փող. 23/1 ... Read more »

Views: 1003 | Added by: kr | Date: 2008-09-12

Արձագանքելով 06.08.2008թ. մի խումբ նախկին քաղբանտարկյալների դիմումին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 05.09.2008թ. ընդունեց դիմումը ստորագրած նախկին քաղբանտարկյալներ Կարապետ Ռուբինյանից, Ժիրայր Սեֆիլյանից, ինչպես նաեւ քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի տիկնոջից` Անժելա Ալավերդյանից կազմված պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Մայր Աթոռի դիվանապետը:
Պատվիրակությունը Վեհափառի ուշադրությունը հրավիրեց 75 քաղբանտարկյալների եւ հազարավոր հալածյալների հետ կապված խնդրների վրա: Վեհափառին հանձնվեց քաղբանտարկյալների ցուցակը` նրանց դեմ հարուցված գործերի շիծու եւ պատվիրված լինելու մասին բացատրագրերով: Պատվիրակության անդամները մեկ անգամ եւս կոչ արեցին Վեհափառին` խախտել լռությունը եւ հրապարակային խոսքով ու գործով վճռականորեն ... Read more »
Views: 967 | Added by: kr | Date: 2008-09-06


Օգոստոսի 29-ին, Հյուսիսային պողոտայում,  ՀՀ քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն բոլոր քաղբանտարկյալների դպրոցահասակ երեխաներին սեպտեմբերի 1-ի առիթով տրամադրել է գումարներ: Իսկ մինչ այդ պողոտայում տեղի  է ունեցել մոմավառության արարողություն` մարտի 1-ի զոհերի համար: Ի դեպ այսօր ԱՄՆ-ում սկսվել է հեռուստամարաթոն` քաղբանտարկյալների և մարտի 1-ի զոհերի ընտանիքներին օգնելու համար:
Views: 1018 | Added by: kr | Date: 2008-08-30

Վաղարշապատ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ տեր.
Գաղտնիք չէ, որ հանուն ազատ եւ ժողովրդավար Հայաստանի պայքարի ելած քաղաքացիների մեծ մասը հիասթափված եւ օտարացած է զգում իրեն Մայր Աթոռից: Դրան նպաստեցին որոշ բարձրաստիճան հոգեւորականների անհարկի մասնակցությունը քաղաքական գործընթացներին եւ, ցավոք սրտի, Ձեր կրավորական կեցվածքը, երբ ժամն էր կանխելու խաղաղ ցուցարարների՝ իշխանությունների սանձազերծած ջարդն ու սպանդը:
Սակայն ստեղծված իրավիճակը մեզ համար անընդունելի է. Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող չտեսնելու տալ մի քանի տասնյակ քաղբանտարկյալների եւ հարյուրավոր քաղհալածյալների գոյությունը: Ինչպես կարող եք հրապարակայնորեն չպահանջել դադարեցնել Ձեր հոտի մի ստվար հատվածի նկատմամբ կիրառվող հալածանքները, եթե նույնիսկ օտարներն են դա տեսնում ու պահանջում:
Մենք հալածանքների ու բռնությունների ենթարկված եւ այժմ տարբեր կարգավիճակներով ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյ ... Read more »
Views: 2463 | Added by: kr | Date: 2008-08-11

   Ս. թ օգոստոսի 4-ին Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Արման Բաբաջանյանի խուց են մտել մի քանի դիմակավորված  անհայտ անձինք եւ խուզարկություն են իրականացրել: Հեռախոսի լար հայտնաբերելուց հետո հիմնարկության ղեկավարությունը Ա. Բաբաջանյանին կարգապահական տույժի է ենթարկել: Ակնհայտ է, որ Բաբաջանյանին այսօր կարգապահական տույժի ենթարկելու նպատակը նրան պայմանական-վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից մեկընդմիշտ զրկելն է:
   Հայաստանի քաղաքական կալանավորների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարում է, որ սույն գործողությունը Արման Բաբաջանյանի նկատմամբ իր լրագրողական գործունեության հետեւանքով սկիզբ առած քաղաքական հետապնդումների եւ հալածանքների շարունակությունն է:
Views: 1547 | Added by: kr | Date: 2008-08-07

    Սիրելի հայրենակիցներ.
   Օրերս հանրությանը նոր փաստեր հայտնի դարձան ՀՀ Հատուկ քննչական ծառայության եւ մարտի 1-ի խաղաղ ցուցարարների սպանդի առթիվ հարուցված թիվ 62202608 քրեական գործը քննող հատուկ քննչական խմբի գործելաոճի մասին:
   Քաղբանտարկյալներ Քրիստափոր Էլազյանի եւ Վարդան Ղավալբաբունցի հայտարարությունները եկան մեկ անգամ եւս ապացուցելու, որ դատախազական համակարգի արատները հատուկ քննչական ծառայություն տեղափոխած քննիչ-հանցագործները իրենց ձեռնտու ցուցմունքներ կորզելու նպատակով ձերբակալվածների նկատմամբ կիրառել են անմարդկային հալածանքներ եւ կտտանքներ:
   Մեզ ոչ մի կերպ չի կարող բավարարել հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին ենթակա լրատվական բաժնի հերքումը: Ըստ էության հայտարարություն է արվել կատարված հանցագործության մասին, եւ ՀՀ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգ ... Read more »
Views: 17927 | Added by: kr | Date: 2008-08-06

ԿՈՉ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացրած, միջազգային կրիմինալ կառույցներին մաս կազմած, ավազակապետական ռեժիմի քաղբանտարկյալներս, ողջունում ենք Հայ ազգային կոնգրեսի հռչակումը: Այն որակապես նոր փուլ է ազդանշում տխրահռչակ ռեժիմի կազմաքանդման գործում: Մենք բարձր ենք գնահատում պատմական այդ փաստաթուղթն ստորագրած 16 կուսակցությունների քաղաքական կամքի ու պատասխանատվության դրսեւորումը: Միաժամանակ մենք հիացած ենք Հայաստանի Հանրապետության՝ կուսակցական պատկանելություն չունեցող այն հարյուրհազարավոր քաղաքացիների վճռականությամբ ու քաղաքացիական պահվածքով, ովքեր հավասարապես արիաբար տարան զրկանքների, հալածանքների ու ճնշումների նույն բեռը, տվեցին մարդկային զոհեր, մինչեւ վերջ շարունակեցին մնալ իրենց նախընտրած առաջնո ... Read more »

Views: 6647 | Added by: kr | Date: 2008-08-06

Ես` Քրիստափոր Գագիկի Էլազյանս, հայտնում եմ, որ սույն թվականի մարտի 4-ին, ժամը 16:00-ին, Կենտրոն, Նորք-Մարաշ բաժանմունքից զանգել են ինձ եւ հաղորդել` իբր եղբայրս աշխատավայրում պրոբլեմներ ունի, արի, տեսնենք` ինչպես լուծենք: Երբ ես ներկայացա բաժանմունք, պետն ասաց իր ենթականերին, որ զանգահարեն Կենտրոնի միլպետին եւ ասեն, որ ներկայացել եմ: Երբ Կենտրոնի միլպետը մտավ սենյակ, ինձ տեսնելով` հայհոյեց, մի քանի անգամ հարվածեց դեմքիս: Սրանից հետո տարան մեկ այլ սենյակ, սկավառակի վրա ձայնագրված մարտի 1-ի տեսագրությունը տեսնելով եւ չիմանալով` կոնկրետ մարտի 1-ին ինչ գործողություններ եմ կատարել, նորից հայհոյեց, ծեծեց ու ասաց` «տարեք Կենտրոնի բաժին»: Ամսի 4-ին տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանություն եւ երկու օր անօրինական պահեցին այնտեղ, ամսի 5-ին, ժամը 11:00-ին տարան գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Երբ ինձ տարան Երեմյան Արիսի աշխատասենյակ, տեսա, որ նա դիտում է մարտի 1-ի տեսաերիզը: Վեր կացավ տեղից եւ հարվածելով գլխիս ու հայհոյանքներ տալով` ասաց` կարգին էլ ոստիկան ես ծեծում: ... Read more »
Views: 941 | Added by: kr | Date: 2008-08-02

Thursday, 2024-04-25, 3:48 PM
Welcome Guest
Login form
News calendar
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics