|
|
Main » 2008 » August » 7 » Արման Բաբաջանյանի նկատմամբ քաղաքական հալածանքները շարունակվում են
Արման Բաբաջանյանի նկատմամբ քաղաքական հալածանքները շարունակվում են | 1:10 PM |
Ս. թ օգոստոսի 4-ին Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Արման Բաբաջանյանի խուց են մտել մի քանի դիմակավորված անհայտ անձինք եւ խուզարկություն են իրականացրել: Հեռախոսի լար հայտնաբերելուց հետո հիմնարկության ղեկավարությունը Ա. Բաբաջանյանին կարգապահական տույժի է ենթարկել: Ակնհայտ է, որ Բաբաջանյանին այսօր կարգապահական տույժի ենթարկելու նպատակը նրան պայմանական-վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից մեկընդմիշտ զրկելն է: Հայաստանի քաղաքական կալանավորների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարում է, որ սույն գործողությունը Արման Բաբաջանյանի նկատմամբ իր լրագրողական գործունեության հետեւանքով սկիզբ առած քաղաքական հետապնդումների եւ հալածանքների շարունակությունն է:
|
|
Views: 1611 |
Added by: kr
|
|
|
 |
 |
Monday, 2025-11-17, 1:09 AM Welcome Guest |
|
 |
|