Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին սկսված բողոքի նստացույցի մասնակիցներից երկու հոգի՚ Ստյոպա Ուրֆալյանն ու Արմեն Բարսեղյանը Հայաստանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ են հայտարարել: Հացադուլի մասին հայտարարությունները ՀՀ գլխավոր հյուպատոսին են փոխանցել քաղբանտարկյալներ Արման Բաբաջանյանի և Շանթ Հարությունյանի հարազատները: Կենտրոնը տեղեկացնում է, որ գլխավոր հյուպատոսը հրաժարվել է նրանց ընդունելուց, ինչը խիստ բացասաբար է ընդունվել ամերիկահայերի կողմից: Հացադուլավորների հայտարարությունից հետո, նստացույցի մասնակիցները որոշում են կայացրել մնալ հյուպատոսության շենքի դիմաց շուրջօրյա ռեժիմով:
Այսօր, ժամը 14.00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ տեղի
կունենա քաղբանտարկյալնե րի կանանց բողոքի ակցիան՚ քաղբանտարկյալնե րին
ազատ արձակելու պահանջով: Բոլորին խնդրում ենք աջակցել: Տեսագրություն նախորդ ակցիայից՝