|
|
Main » 2008 » August » 1 » Բողոք-նստացույց-հացադուլ ԱՄՆ-ում
Բողոք-նստացույց-հացադուլ ԱՄՆ-ում | 1:00 PM |
Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին սկսված բողոքի նստացույցի մասնակիցներից երկու հոգի՚ Ստյոպա Ուրֆալյանն ու Արմեն Բարսեղյանը Հայաստանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ են հայտարարել: Հացադուլի մասին հայտարարությունները ՀՀ գլխավոր հյուպատոսին են փոխանցել քաղբանտարկյալներ Արման Բաբաջանյանի և Շանթ Հարությունյանի հարազատները: Կենտրոնը տեղեկացնում է, որ գլխավոր հյուպատոսը հրաժարվել է նրանց ընդունելուց, ինչը խիստ բացասաբար է ընդունվել ամերիկահայերի կողմից: Հացադուլավորների հայտարարությունից հետո, նստացույցի մասնակիցները որոշում են կայացրել մնալ հյուպատոսության շենքի դիմաց շուրջօրյա ռեժիմով:
|
|
Views: 1007 |
Added by: Lilit
|
|
|
 |
 |
Sunday, 2026-05-10, 5:20 AM Welcome Guest |
|
 |
|