Սիրելի հայրենակիցներ.
Օրերս հանրությանը նոր փաստեր հայտնի դարձան ՀՀ Հատուկ քննչական ծառայության եւ մարտի 1-ի խաղաղ ցուցարարների սպանդի առթիվ հարուցված թիվ 62202608 քրեական գործը քննող հատուկ քննչական խմբի գործելաոճի մասին:
Քաղբանտարկյալներ Քրիստափոր Էլազյանի եւ Վարդան Ղավալբաբունցի հայտարարությունները եկան մեկ անգամ եւս ապացուցելու, որ դատախազական համակարգի արատները հատուկ քննչական ծառայություն տեղափոխած քննիչ-հանցագործները իրենց ձեռնտու ցուցմունքներ կորզելու նպատակով ձերբակալվածների նկատմամբ կիրառել են անմարդկային հալածանքներ եւ կտտանքներ:
Մեզ ոչ մի կերպ չի կարող բավարարել հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին ենթակա լրատվական բաժնի հերքումը: Ըստ էության հայտարարություն է արվել կատարված հանցագործության մասին, եւ ՀՀ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգ
...
Read more »