|
|
Main » 2008 » August » 6 » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | 6:33 PM |
Սիրելի հայրենակիցներ. Օրերս հանրությանը նոր փաստեր հայտնի դարձան ՀՀ Հատուկ քննչական ծառայության եւ մարտի 1-ի խաղաղ ցուցարարների սպանդի առթիվ հարուցված թիվ 62202608 քրեական գործը քննող հատուկ քննչական խմբի գործելաոճի մասին: Քաղբանտարկյալներ Քրիստափոր Էլազյանի եւ Վարդան Ղավալբաբունցի հայտարարությունները եկան մեկ անգամ եւս ապացուցելու, որ դատախազական համակարգի արատները հատուկ քննչական ծառայություն տեղափոխած քննիչ-հանցագործները իրենց ձեռնտու ցուցմունքներ կորզելու նպատակով ձերբակալվածների նկատմամբ կիրառել են անմարդկային հալածանքներ եւ կտտանքներ: Մեզ ոչ մի կերպ չի կարող բավարարել հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին ենթակա լրատվական բաժնի հերքումը: Ըստ էության հայտարարություն է արվել կատարված հանցագործության մասին, եւ ՀՀ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգով պետք է որոշում կայացնի Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցոլու մասին: Գլխավոր դատախազից պահանջում ենք անմիջապես համապատասխան ընթացք տալ քաղբանտարկյալներ Էլազյանի եւ Ղավալբաբունցի հայտարարություններին եւ մինչեւ գործի քննության ավարտը կասեցնել պարոնայք Անդրանիկ Միրզոյանի եւ Վահագն Հարությունյանի հանցավոր գործունեությունը ՀՔԾ-ում:
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե
|
|
Views: 18011 |
Added by: kr
|
|
|
 |
 |
Thursday, 2025-10-30, 4:48 AM Welcome Guest |
|
 |
|