|
Main » 2008 » August » 07
Ս. թ օգոստոսի 4-ին Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Արման Բաբաջանյանի խուց են մտել մի քանի դիմակավորված անհայտ անձինք եւ խուզարկություն են իրականացրել: Հեռախոսի լար հայտնաբերելուց հետո հիմնարկության ղեկավարությունը Ա. Բաբաջանյանին կարգապահական տույժի է ենթարկել: Ակնհայտ է, որ Բաբաջանյանին այսօր կարգապահական տույժի ենթարկելու նպատակը նրան պայմանական-վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից մեկընդմիշտ զրկելն է: Հայաստանի քաղաքական կալանավորների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարում է, որ սույն գործողությունը Արման Բաբաջանյանի նկատմամբ իր լրագրողական գործունեության հետեւանքով սկիզբ առած քաղաքական հետապնդումների եւ հալածանքների շարունակությունն է:
Views:
1605
|
Added by:
kr
|
Date:
2008-08-07
| |
|
|
 |
 |
Tuesday, 2025-09-16, 7:49 AM Welcome Guest |
|
 |
|