Ես` Քրիստափոր Գագիկի Էլազյանս, հայտնում եմ, որ սույն թվականի մարտի 4-ին,
ժամը 16:00-ին, Կենտրոն, Նորք-Մարաշ բաժանմունքից զանգել են ինձ եւ հաղորդել` իբր
եղբայրս աշխատավայրում պրոբլեմներ ունի, արի, տեսնենք` ինչպես լուծենք: Երբ ես
ներկայացա բաժանմունք, պետն ասաց իր ենթականերին, որ զանգահարեն Կենտրոնի միլպետին
եւ ասեն, որ ներկայացել եմ: Երբ Կենտրոնի միլպետը մտավ սենյակ, ինձ տեսնելով`
հայհոյեց, մի քանի անգամ հարվածեց դեմքիս: Սրանից հետո տարան մեկ այլ սենյակ,
սկավառակի վրա ձայնագրված մարտի 1-ի տեսագրությունը տեսնելով եւ չիմանալով` կոնկրետ
մարտի 1-ին ինչ գործողություններ եմ կատարել, նորից հայհոյեց, ծեծեց ու ասաց`
«տարեք Կենտրոնի բաժին»: Ամսի 4-ին տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանություն եւ երկու
օր անօրինական պահեցին այնտեղ, ամսի 5-ին, ժամը 11:00-ին տարան գլխավոր
դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Երբ ինձ տարան Երեմյան Արիսի
աշխատասենյակ, տեսա, որ նա դիտում է մարտի 1-ի տեսաերիզը: Վեր կացավ տեղից եւ
հարվածելով գլխիս ու հայհոյանքներ տալով` ասաց` կարգին էլ ոստիկան ես ծեծում:
...
Read more »