Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Հարությունյան Հովհաննես
Ծնվ. 1952թ.
ԵԿՄ վարչության անդամ.
2008 թ.նախագահականընտրություններում եղել է ԼեւոնՏեր-Պետրոսյանի վստահված անձ.
Ձերբակալվել է 26.02.2008 թ.
Մեղադրվել է ՀՀ քր. օր. 235/1 հոդվածով.
Ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.03.2008թ. դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման:
Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ:
22.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել:
Հովհաննես Հարությունյանը քաղբանտարկյալ է:

2008-ի Նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, ակտիվիստ:

Երեւանի Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում կայացվեց Հովհաննես Հարությունյանի նկատմամբ դատական վճիռ, ըստ որի նա ճանաչվեց մեղավոր եւ դատապարտվեց մեկ տարի վեց ամսի ժամկետով ազատազրկման: Ժամկետը պայմանակական չէ, չնայած մեղադրող կողմը պահանջում էր ավելի երկար ժամանակով ազատազրկում, բայց մեղմացուցիչ հանգամանք համարվեց Հովհաննեսի անչափահաս երեխաների հայր լինելու հանգամանքը: Հովհաննեսի ընտանիքը եւ դատապաշտպանը մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը: Նշենք նաեւ, որ դատավոր Սարո Արամյանը Վազգեն Սարգսյանի եղբորը դատող դատավորն է:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

1988թ. լինելով Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից ,1989թ-ին առաջին անգամ ձերբակալվել է, ազատվելուց հետո ձեւավորել է ջոկատ եւ շին բրիգադի անվան տակ մեկնել Հադրութ, որտեղ եւ առաջին անգամ վիրավորվել է: Նույն թվականին կազմավորել է ՙԱրաբկիր՚ ջոկատը: Վերջինս Հովհաննես Հարությունյանի ղեկավարությամբ մասնակցել է Իջևանի եւ Նոյեմբերյանի սահմանամերձ պաշտպանական մարտերին:

1990թ.-ին ՙԱրաբկիր՚ ջոկատը անդամագրվել է Հատուկ Գնդին, որի ստեղծմանը ակտիվ մասնակցություն է ունեցել Հովհաննես Հարությունյանը: Նա Հատուկ Գնդի վաշտի հրամանատարն էր, որի գործունեության մեջ էր մտնում նաեւ հիմնադիր նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ապահվումը: Նույն թվականին վիրավորվել է աչքից:
1991թ.-ին իր ջոկատով մասնակցել է նաև Շահումյանի պաշտպանական մարտերին, այնուհետեւ ջոկատն իր մարտական ուղին շարունակել է Հադրութում եւ Մարտակերտում, իսկ 1993թ.-ին մասնակցել է Քելբաջարի ազատագրմանը: Զբաղեցրել է բարձր եւ օատասխանատու պետական պաշտոններ:
1992թ.-ին եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանության առաջին պետը:
1993թ.-ին նշանակվել է Ազգային անվտանգության հակահետախուզության վարչության պետի տեղակալ:

1993թ.-ից եղել է ԵԿՄ-ի խորհրդի, ապա վարչության անդամ մինչ օրս:
1994թ.-ի մայիսի 28-ին ՀՀ առաջին նախագահի հրամանագրով ստացել է փոխգնդապետի կոչում:
1997թ.-ից մինչ այսօր հանդիսանում է ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ:

1998թ.-ին եղել է Հայաստանի Հանրապետության զիվորական կոմիսարիատի 1-ին տեղակալ, որտեղ աշխատել է մինչեւ 2002թ-ը:

2000թ.-ին ստացել է գնդապետի կոչում:

Ամուսնացած է, ունի երեք աղջիկ եւ մեկ տղա:

Category: Քաղհալածյալ Բ | Added by: armen (2008-06-14)
Views: 1675
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Tuesday, 2024-03-19, 12:28 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics