Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
Main » Entries archive
« 1 2 3 4 »

Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին սկսված բողոքի նստացույցի մասնակիցներից երկու հոգի՚ Ստյոպա Ուրֆալյանն ու Արմեն Բարսեղյանը Հայաստանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ են հայտարարել: Հացադուլի մասին հայտարարությունները ՀՀ գլխավոր հյուպատոսին են փոխանցել քաղբանտարկյալներ Արման Բաբաջանյանի և Շանթ Հարությունյանի հարազատները: Կենտրոնը տեղեկացնում է, որ գլխավոր հյուպատոսը հրաժարվել է նրանց ընդունելուց, ինչը խիստ բացասաբար է ընդունվել ամերիկահայերի կողմից: Հացադուլավորների հայտարարությունից հետո, նստացույցի մասնակիցները որոշում են կայացրել մնալ հյուպատոսության շենքի դիմաց շուրջօրյա ռեժիմով:             

Views: 929 | Added by: Lilit | Date: 2008-08-01

Այսօր, ժամը 14.00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ տեղի կունենա քաղբանտարկյալնե րի կանանց բողոքի ակցիան՚ քաղբանտարկյալնե րին ազատ արձակելու պահանջով: Բոլորին խնդրում ենք աջակցել:
Տեսագրություն նախորդ ակցիայից՝
Views: 907 | Added by: kr | Date: 2008-08-01

2002թ. ՀՀ հատուկ ծառայությունները ձերբակալեցին, իսկ այնուհետեւ լրտեսության մեղադրանքով տասը տարվա ազատազրկման դատապարտեցին Մուրադ Բոջոլյանին, ով լինելով թուրքագետ, ընդամենը համաձայնել էր թուրքական լրատվամիջոցներին ներկայացնել հայկական մամուլի տեսություն: ՀՀ իշխանությունները, ղեկավարվելով հանրությանն անհայտ մղումներով, առանց հանցանքն ապացուցող հիմնավոր փաստերի` նրան մեղադրել են պատիվն անվանարկող այնպիսի հոդվածով, ինչպիսին լրտեսությունն է`շատ լավ իմանալով, որ մամուլի տեսությունը իրենից որեւէ պետական գաղտնիք ներկայացնել չի կարող:
Արդեն յոթ տարի է, ինչ նա գտնվում է անազատության մեջ եւ իրավունք ունի օգտվելու պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորությունից: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը օրերս բավարարեց Բոջոլյանի հայցը եւ պարտադրեց ՀՀ ԱՆ ՙԵրեւան-Կենտրոն՚ ՔԿՀ-ին պայմանական-վաղաժամկետ ազատման միջնորդություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին: Մոտ ժամանակներս վերոնշյալ հանձնաժողովը պետք է քննի Բոջոլյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը: ... Read more »
Views: 1755 | Added by: kr | Date: 2008-07-31

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի ստեղծումից հետո առաջին անգամ, տրվեց օգնություն քաղբանտարկյալների ընտանիքներին: 24.07.2008թ. հինգ կարիքավոր ընտանիքների տրվեց 60000-ական դրամ ֆինանսական օգնություն:
Views: 941 | Added by: kr | Date: 2008-07-27

Չնայած բազում իրավապաշտպան եւ միջազգային այլ կառույցների կոչերին ՀՀ իշխանությունները այս անգամ էլ ոտնահարեցին ՙԺամանակ Երեւան՚ եւ ՙԺամանակ Լոս Անջելոս՚ թերթերի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակման իրավունքը: Նրան անազատության մեջ պահելու որոշումը միմիայն քաղաքական է, որովհետեւ իրավական հարթությունում նրա դիմումը չբավարարելու որեւէ հիմնավորում գոյություն չունի: Այս քայլով ՀՀ իշխանությունները  մեկ անգամ եւս աշխարհին եւ մեր հասարակությանը ապացուցեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու մասին իրենց բոլոր խոստումները դատարկ խոսքեր են: Նրանք հույս ունեն, որ սպանությունների, խոշտանգումների, քաղաքական հակառակորդներին բանտերը նետելու միջոցով կարող են ահաբեկել մեր քաղաքացիներին եւ լռեցնել բողոքի նրանց ձայնը:
“ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն” դատապարտում է իշխանությունների կողմից Ա. Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից զրկելու փաստը եւ այն գնահատում որպես քաղաքական հալածանք ՀՀ քաղաքացու եւ ազատամիտ լ ... Read more »
Views: 1852 | Added by: kr | Date: 2008-07-22


Հուլիսի 18-ին քաղբանտարկյալների կանայք և նրանց աջակցող Քաղբանտարկյալների  և հալածյալների պաշտպանության կոմիտեն բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև` պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքական հետապնդումները: Բողոքի ցույցը շարունակվեց ՀՀ կառավարության շենքի առջև, այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահի նստավայր: Ի դեպ մինչև նախագահի նստավայր հասնելը ոստիկանները սկզբում փակեցին ակցիայի մասնակիցների ճանապարհը, սակայն Քաղբանտարկյալների պաշտպանության  կոմիտեի ներկայացուցիչների հավաստումից հետո, որ երթը խաղաղ է և երթի մասնակիցները իրենց պահանջը ներկայացնելուց հետո կհեռանան, նոր միայն ոստիկանները բացեցին ճանապարհը:             
Views: 1023 | Added by: kr | Date: 2008-07-19


        Սիրելի հայրենակիցներ.

Մենք` 1988-ից սկսած հանուն անկախ եւ ժողովրդավար Հայաստանի ոչինչ չխնայածներս, ամենահոռետես կանխագուշակումներում անգամ չէինք կարող պատկերացնել, որ երբեւէ մեր ընկերների հետ կհայտնվենք անկախ Հայաստանի բանտերում:

... Read more »

Views: 1866 | Added by: Lilit | Date: 2008-07-17

Վաղը` 09.07.2008թ. ժամը  16:00-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա ի պաշտպանություն Հայաստանի միակ կին քաղբանտարկյալ, "Պիցցա դի Ռոմա" սրճարանի աշխատակից Անուշ Ղվալյանի:
Միջոցառման կազմակերպիչն է "Հայոց կանանց շարժումը":
Խնդրում ենք բոլորին աջակցել:
Views: 941 | Added by: kr | Date: 2008-07-08

Այսօր եւս 2 ամսով երկարացվեց պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը:
Views: 944 | Added by: kr | Date: 2008-07-07

Tuesday, 2024-03-19, 1:13 PM
Welcome Guest
Login form
News calendar
«  March 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics