|
|
Main » 2008 » September » 6 » Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում | 2:03 PM |
Արձագանքելով 06.08.2008թ. մի խումբ նախկին քաղբանտարկյալների դիմումին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը
05.09.2008թ. ընդունեց դիմումը ստորագրած նախկին քաղբանտարկյալներ Կարապետ
Ռուբինյանից, Ժիրայր Սեֆիլյանից, ինչպես նաեւ քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի տիկնոջից` Անժելա Ալավերդյանից կազմված պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Մայր Աթոռի դիվանապետը:
Պատվիրակությունը Վեհափառի ուշադրությունը հրավիրեց 75 քաղբանտարկյալների
եւ հազարավոր հալածյալների հետ կապված խնդրների վրա: Վեհափառին հանձնվեց
քաղբանտարկյալների ցուցակը` նրանց դեմ հարուցված գործերի շիծու եւ
պատվիրված լինելու մասին բացատրագրերով: Պատվիրակության անդամները մեկ
անգամ եւս կոչ արեցին Վեհափառին` խախտել լռությունը եւ հրապարակային խոսքով ու գործով վճռականորեն կանգնել հալածյալների կողքին:
Վեհափառ հայրապետը արված առաջարկները գնահատեց որպես իրեն քաղաքականության
մեջ ներքաշելու փորձ, հայտարարեց, որ չի կարող ստանձնել դատավորի դերը եւ
չգիտի ովքեր են մեղավոր, իսկ ովքեր անմեղ: Ասաց նաեւ, որ Եկեղեցին ոչ թե
հալածյալներին այլ արդարներին պաշտպանելու պարտավորություն ունի:
Վեհափառ հայրապետն, այնուամենայնիվ, չբացառեց իր կողմից որոշակի,
պատվիրակության համար անհայտ մնացած, դեպքերում իշխանությունների առջեւ
անձնական միջնորդություններ, կամ ներման կոչ անելը:
Պատվիրակության անդամները անընդունելի համարեցին անմեղ մարդկանց ներման համար հանցագործների առջեւ Կաթողիկոսի միջնորդելը:
|
|
Views: 1065 |
Added by: kr
|
|
|
 |
 |
Saturday, 2025-11-15, 3:16 PM Welcome Guest |
|
 |
|