Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 225/2, վերավորակվել է 225/4 հոդվածով.
Դատապարտվել է 1 տարվա ազատազրկման.
2009թ. մարտի 1-ից ազատության մեջ է:
Իրեղեն ապացույցները երկուսն են` տեսանյութը, որտեղ, դարձյալ առավոտյան
դեպքերի ժամանակ Աղամալյանը մասնակցում է ինքաբուխ հանրահավաքին, եւ իրեղեն
ապացույց ոստիկանը: Այս պրոցեսը հասավ աբսուրդի, երբ իրեղեն ապացույց ոստիականը,
վկայակոչելով տեսանյութը, դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Աղամալյանը,
տրոլեյբուսի վրայից դիմելով իրեն “սպառնացել է”` պատճառելով բարոյական բռնություն:
Թեեւ ոստիկանը խոստովանեց, որ հեռու էր կանգնած եւ ժողովրդի վանկարկումները
խանգարել են, բայց նա լսել է սպառնալիքը: Ոստիկանը ակնհայտ ստեց դատարանում,
որովհետեւ նշված տարածության վրա ըստ էության անհար էր լսել որեւէ սպառնալիք: Էլ
ավելի զավեշտալի է սպառնալիքի բովանդակությունը` իբր Աղամալյանը ասել էր, որ
“կմիզի” ոստիկանի վրա: Այս իբր սպառնալիքը պատճառ դարձավ, որ դատավորը, չունենալով
այլ հիմքեր, կայացներ ակնհայտ անարդար դատավճիռ եւ Աղամալյանին ազատազրկեր 1 տարի
ժամկետով: