|
Ծնվ. 10.03.1959 թ. ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի անդամ.
Ձերբակալվել է 24.02.2008 թ. Մեղադրվում է ՀՀ Քր.օր. 316/1, 235/4 հոդվածներով: 19.11.2008թ. դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: 22.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել:
| Սմբատ Այվազյանը քաղկալանավոր է:
Նա ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է:
Ծնվել է 1959 թ. մարտի 10-ին Երեւանում:
1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող, ՙՄեծն Տիգրան՚ աշխարհազորի կազմակերպության ղեկավար, 1994-1998 թթ. ՙՍապֆիր՚ գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար:
1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): ՙՀանրապետություն՚ խմբակցության անդամ, ՙԵրկրապահ՚ պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չի եղել: ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
|