Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Արզումանյան Ալեքսանդր
Ծնվ. 24.12.1959թ.
ՀՀՇ անդամ.
ԱՄՆ-ում  Հայաստանի առաջին դեսպան (1992–1993թթ.). 
ՀՀ առաջին մշտական ներկայացուցիչը Միավորված Ազգերի Կազմակերպությունում.
ՀՀ նախկին արտգործնախարար.

2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ.

Ձերբակալվել է 10.03.2008 թ.
Մեղադրվում է ՀՀ Քր.օր. 190/3, 225/3, 300/1 հոդվածներով:
Գործը ուղարկվել է դատարան:

Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի առաջին դեսպանն էր ԱՄՆ-ում (1992–1993թթ.) և ՀՀ մշտական ներկայացուցիչը Միավորված Ազգերի Կազմակերպությունում (1992–1996թթ):
Նա եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը (1996-1998թթ. ), և հրաժարական է տվել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Հայոց համազգային շարժման անդամ է 1998թ. սեպտեմբերից:
Եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ (2000–2002թթ.),
“Արմատ” հասարակական կազմակերպության վարչության անդամ, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ): 2002թ. հուլիսին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը նախաձեռնեց հեղաշրջումային քայլ` հանձնարարելով Նյու-Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնին տալ Հայոց եղեռնի նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավաբանական վերլուծությունը:

Արզումանյանը հանդիսանում է 2006թ. ստեղծված “Քաղաքացիական անհնազանդություն” շարժման հիմնադիրը:

Ա. Արզումանյանը սովորել է Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան համալսարանում, այնուհետև` Երևանի պետական համալսարանի մաթեմաթիկայի ֆակուլտետում: Աշխատել է որպես տեսաբան-մաթեմաթիկոս:

1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: Ղեկավարել է Հայոց համազգային շարժման տեղեկատվական կենտրոնը, հրատարակել է շարժման տեղեկատվական թերթերը:

2007 թվականի մայիսի 7-ին Ալեքսանդր Արզումանյանին իշխանությունների կողմից փողերի լվացման կեղծ մեղադրանք առաջադրվեց: Հարուցված ապօրինի քրեական գործի ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը կալանավորվեց:

Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում որակեց իշխանության այս քայլը որպես քաղաքական հետապնդում և Ալեքսանդր Արզումանյանին` որպես քաղբանտարկյալ: Չորս ամիս անց Արզումանյանին ազատ արձակեցին: Սակայն ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները քաղաքական հետապնդումները նրա նկատմամբ շարունակվում են:
 
Ամուսնացած է, ունի որդի:

Հղումներ`
http://www.persons.am/am/2341.html
Category: Քաղհալածյալ Բ | Added by: armen (2008-06-14)
Views: 1573
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Saturday, 2024-11-23, 7:09 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics