Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Ոսկերչյան Գրիգոր Հարությունի
Ծնվ. 01.10.1956թ.
ՀՀՇ անդամ.

2008 թվականինախագահականընտրություններում ԼեւոնՏեր-Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբիպետ.

Ձերբակալվել է 08.03.2008 թ.
Մեղադրվում է ՀՀ Քր.օր. 225/1 հոդվածով:
29.08.2008թ. մեղադրանքը խստացվել է, ավելացվել է նոր մեղադրանք ՀՀ քր. օր. 300 հոդվածով:
 Կարդացեք նաեւ Ֆորումում զետեղված մեր տեղեկանքը Քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի «գործի» մասին:
1965թ-ին Գ. Ոսկերչյանի ընտանիքը հայրենադարձվել է Սիրիայից եւ բնակություն հաստատել Հայաստանում` Աբովյան քաղաքում, որտեղ եւ Գրիգորն ավարտել է միջնակարգ դպրոցը: Նա կրթությամբ ֆիզիկոս է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետեւ սովորել Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի “Միկրոպրոցեսային համակարգեր” ֆակուլտետում եւ ստացել համակարգող ինժեների մասնագիտություն:

Աշխատել է Երևանի լամպերի գործարանում, այնուհետև գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտում զբաղվել է բարձր ջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի պրոբլեմներով: Եղել է 88-ի Համազգային շարժման ակտիվիստներից: ՀՀՇ կուսակցության անդամ է: Զբաղեցրել է պատասխանատու պետական պաշտոններ:

1990թ-ին ընտրվել է Աբովյանի քաղխորհուրդի պատգամավոր, 1991-ի հունվարից ընտրվել է եւ մինչեւ 1996թ-ի նոյեմբեր ամիսն աշխատել է Աբովյանի քաղխորհուրդի գործկոմի նախագահ, այնուհետեւ կրկին ստանալով աբովյանցների վստահության քվեն 1996-ին վերընտրվել է նույն քաղաքի քաղաքապետ եւ պաշտոնավարել մինչեւ 1999թ:

1995թ-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր:

1997-1998թթ-ին Եվրոխորհրդի տեղական մարմինների կոնգրեսում ներկայացրել է Հայաստանը` հատուկ հրավիրյալի կարգավիճակով:

1998թ-ին հիմնադրել եւ, ընտրվելով նախագահ, ղեկավարել է Հայաստանի համայնքների միությունը, որին իր նախագահության օրոք անդամագրվել են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքների եւ գյուղական համայնքների ղեկավարները: Նրա շնորհիվ Հայաստանում կայացել է քաղաքացիական այս կարեւորագույն իսնտիտուտը:

 Ամուսնացած է ունի դուստր եւ որդի:


Category: Քաղհալածյալ Բ | Added by: armen (2008-06-14)
Views: 1314
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Saturday, 2024-04-20, 11:59 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics