|
Ծնվ. 15.02.1961 թ. ՀՀ ԱԺ պատգամավոր
ԵԿՄ անդամ
Արագածոտնի մարզի ԵԿՄ խորհրդի ղեկավար.
2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին. Ձերբակալվել է 02.03.2008թ. Մեղադրվում է ՀՀ Քր.օր. 225/3 եւ 300/1 հոդվածներով: 22.06.2009թ. դատապարրտվել է 4 տարվա ազատազրկման եւ նույն օրը համաներմամբ ազատ է արձակվել:
| Մյասնիկ Մալխասյանը քաղկալանավոր է: Ծնվել է 1961 թ. փետրվարի 15-ին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում: 1978թ. ավարտել է Արագածոտնի մարզ Ձորագլուխ գյուղի միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով: 1986 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1985-87 թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ-ի հասարակական մասնագիտությունների գծով միջազգային հարաբերությունների ֆակուլտետը միջազգայնագետ-պրոպագանդիստի որակավորմամբ:
1987 թ. աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցիչ: Այնուհետեւ նշանակվել է որպես Չքնաղ գյուղի դպրոցի տնօրեն: Ընտրվել գյուղական խորհրդի պատգամավոր: 1990թ. ընտրվել է Ապարանի շրջխորհրդի պատգամավոր: Նույն թվին ընտրվել է Ապարանի շրջխորհրդի առողջապահության, երիտասարդության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ շրջխորհրդի նախագահության անդամ: 1995 թ. ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր, եղել է պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ: 1997 թ. նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ: 1999 թ. վերընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր: 2000 թ. մայիսի 14-ին տարաձայնություններ ունենալով “Միասնություն” խմբակցության ղեկավարության հետ` հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո 12 պատգամավորներով դուրս են եկել եւ ստեղծել են “Հայաստան” պատգամավորական խումբը: Եղել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդարանական վեհաժողվի պատգամավոր, մասնակցել է Ստրասբուրգում Հայաստանի Եվրոպայի խորհրդի անդամ ընդգրկելու վեհաժողովի պատմական նիստին:
2000 թ. փետրվարին Կառավարական հանձնաժողովի կազմում մասնակցել է զորավար Անդրանիկի աճյունը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատնից հայրենիք տեղափոխելուն, իսկ նույն թվականի մայիսին համանման առաքելությամբ Դրոյի աճյունը Բոստոնից Հայաստան տեղափոխելուն:
1988-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից է:
1989թ.-ից Չքնաղ գյուղի դպրոցում մի խումբ ընկերների հետ հիմնադրել է “Զարթոնք” կազմակերպությունը:
1990թ.-ից Ապարանի Երկրապահ ջոկատների հիմնադիրն ու ղեկավարն է:
1990-1994 թթ. մասնակցել է Շահումյանի շրջանի, Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանությանը:
1995 թ-ից Արագածոտնի մարզի Երկրապահ խորհրդի ղեկավարն է:
Պարգեւատրվել է “Սպարապետ Վազգեն Սարգսյան”, “Երկրապահ”. “Մարտական ծառայություն”, “Մարշալ Բաղրամյան”, Արցախի շքանշաններով:
Ամուսնացած է, ունի 2 որդի:
|