Ձերբակալվել է 11.03.2008 թ. Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 225/2 հոդվածով:
Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով: 24.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել:
15.05.2008-ին Երեւանի քրեական դատարանը Մկրտիչ Աբրահամյանին դատապարտեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի վկայությամբ՝ Մկրտիչ Աբրահամյանը մեղադրվում էր այն բանում, որ նա անմիջական մասնակցություն էր ունեցել մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, որոնք ուղեկցվել են «լայնածավալ բնույթ ստացած բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով»: Պաշտպանական կողմը ապացուցեց, որ Մկրտիչ Աբրահամյանը որեւէ կերպ չէր կարող մասնակցություն ունենալ զանգվածային անկարգությունների, քանի որ որպես ապացույց ներկայացված տեսանյությում Աբրահամյանը մասնակցել է առավոտյան մինչեւ ժամը 12-13-ի սահմանները, իսկ այդ ժամանակահատվածում զանգվածային որեւէ անկարգություն տեղի չի ունեցել: Տեսանյութում ընդամենը ոստիկանների համազգեստով զինված մարդականց կողմից հարձակումն է ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցների վրա, եւ ահա այդ կադրերից մեկում Աբրահամյանը հանդես է գալիս բիրտ ուժից պաշտպանվողի դերում: Դատարանը թեեւ այս եւ էլի այլ ներկայացված ապացույցների դեպքում առնվազը պետք է հոդվածի վերավորակում աներ, բայց գնաց այլ ճանապարով, կայացնելով ակնհայտ անարդար դատավճիռ, դատապարտելով Աբրահամյանին մի հանցանքի մեջ, որը նա օբյեկտիվորեն չէր կատարել: