|
Ծնվ. 1957թ. Ձերբակալվել է 2008թ. փետրվարի 19-ին Մեղադրանք`ՀՀ քր. օր. 188 հոդվածի առաջին մասի 3-րդ կետով: Դատապարտվել է 1 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման: Պատիժը կրում է "Նուբարաշեն" ՔԿՀ-ում
|
1965-73 թթ. սովորել է Հաղթանակ գյուղի թիվ 113 միջնակարգ դպրոցում:
1976-78 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1979-84 թթ. աշխատել է տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում:
1984-93թթ. աշխատել է <<Օրբիտա>> գործարանում՚ որպես դրոշմավարող վարպետ:
1992թ. կամավոր մեկնել և մասնակցել է Արցախյան պատերազմին: 1992թ. հոկտեմբերի 19-ին, Լաչինի շրջանի մարտական գործողութությունների ժամանակ ծանր վիրավորվել է: Այժմ 3-րդ կարգի հաշմանդամ է: 1997թ. հոկտեմբերի 20-ից եղել է ՀՀ ԵԿՄ անադամ՚ մինչև 2005թ.: Սպարապետ Վազդեն Սարգսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ ԵԿՄ պատվոգրով: 2005թ-ից Մալաթիա-Սեբաստիա համայնքի <<Ոգու փորձություն>> կամավորական միավորման փոխնախագահն է: 1997թ. սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է <<1992-94թթ. մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանով:
2001թ. մայիսի 8-ին պարգևատրվել է <<Մայրական երախտագիտություն>> մեդալով՚ Արցախի ազատագրական պայքարի ժամանակ կատարած հատուկ ծառայությունների համար: 2003թ. հունվարի 24-ին պարգևատրվել է <<Մարշալ Բաղրամյանի>> անվան մեդալով: 2003թ. օգոստոսի 8-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից պարգևատրվել է անվանական զենքով: 2007թ. սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է <<Վազգեն Սարգսյան>> մեդալով:
|