|
Սափեյան Մկրտիչ
 | Ծնվ. 15.01.1959թ. ԵԿՄ Արագածոտնի մարզի կառույցի ղեկավար. Ձերբակալվել է 29.01.2008 թ. Մեղադրվել է ՀՀ քր. օր. 258/3 հոդվածով. Դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` 258 հոդվածի 4 մասի հատկանիշներով: Համաներումը նրա վրա չի տարածվել: |
Պաշտպանությունը (Փաստաբան Հովիկ Արսենյան), ինչպես Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավոր ապես ապացուցեց առաջադրված քրեկան գործի շինծու լինելը: Նախ պաշտպանությունը վկայակոչեց վկաների ցուցմունքը, որոնք ապացուցեցին ամբաստանյալների անմեղությունը: Անգամ ոստիկանների տված ցուցմունքից երեւում էր, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալների մեղքը անհիմն է, իսկ քրեականգործը` կարճման ենթակա: Նույն բանը ապացուցեց գործին որպես իրեղեն ապացույց ներգրավված տեսասկավառակը, որտեղ հստակ երեւում է, որ Սափեյանները եւ Հայկ Գեւորգյանը որեւէ կերպ չեն մասնակցում «ծեծկռտուքին»: Ավելին, նրանք անգամ մոտ չենեղել իր սադրիչ գործողություններով արդեն մեծ համբավ ձեռք բերած Սարգիս Կարապետյանին: Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնհայտ անարդար դատավճիռ` (դատավոր Մանուկ Մարգարյան), որը հաստատվեց նաեւ Վերաքննիչ քրեական դատարանում` Ռեհանյան, Դանիելյան, Արղամանյան կազմով: Երկու ատյանների դատարաններն էլ հստակորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը եւ վաստակեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 352 հոդվածի դափնիները:
|
Category: Քաղհալածյալ Բ | Added by: armen (2008-06-14)
|
Views: 1397
|
|
|
 |
 |
Wednesday, 2025-09-17, 6:54 PM Welcome Guest |
|
 |
|