| Ծնվ. 1952թ. ԵԿՄ վարչության անդամ. 2008 թ.նախագահականընտրություններում եղել է ԼեւոնՏեր-Պետրոսյանի վստահված անձ. Ձերբակալվել է 26.02.2008 թ. Մեղադրվել է ՀՀ քր. օր. 235/1 հոդվածով. Ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.03.2008թ. դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ: 22.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել: | Հովհաննես Հարությունյանը քաղբանտարկյալ է: 2008-ի Նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, ակտիվիստ:
Երեւանի Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում կայացվեց Հովհաննես Հարությունյանի նկատմամբ դատական վճիռ, ըստ որի նա ճանաչվեց մեղավոր եւ դատապարտվեց մեկ տարի վեց ամսի ժամկետով ազատազրկման: Ժամկետը պայմանակական չէ, չնայած մեղադրող կողմը պահանջում էր ավելի երկար ժամանակով ազատազրկում, բայց մեղմացուցիչ հանգամանք համարվեց Հովհաննեսի անչափահաս երեխաների հայր լինելու հանգամանքը: Հովհաննեսի ընտանիքը եւ դատապաշտպանը մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը: Նշենք նաեւ, որ դատավոր Սարո Արամյանը Վազգեն Սարգսյանի եղբորը դատող դատավորն է:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
1988թ. լինելով Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից ,1989թ-ին առաջին անգամ ձերբակալվել է, ազատվելուց հետո ձեւավորել է ջոկատ եւ շին բրիգադի անվան տակ մեկնել Հադրութ, որտեղ եւ առաջին անգամ վիրավորվել է: Նույն թվականին կազմավորել է ՙԱրաբկիր՚ ջոկատը: Վերջինս Հովհաննես Հարությունյանի ղեկավարությամբ մասնակցել է Իջևանի եւ Նոյեմբերյանի սահմանամերձ պաշտպանական մարտերին:
1990թ.-ին ՙԱրաբկիր՚ ջոկատը անդամագրվել է Հատուկ Գնդին, որի ստեղծմանը ակտիվ մասնակցություն է ունեցել Հովհաննես Հարությունյանը: Նա Հատուկ Գնդի վաշտի հրամանատարն էր, որի գործունեության մեջ էր մտնում նաեւ հիմնադիր նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ապահվումը: Նույն թվականին վիրավորվել է աչքից: 1991թ.-ին իր ջոկատով մասնակցել է նաև Շահումյանի պաշտպանական մարտերին, այնուհետեւ ջոկատն իր մարտական ուղին շարունակել է Հադրութում եւ Մարտակերտում, իսկ 1993թ.-ին մասնակցել է Քելբաջարի ազատագրմանը: Զբաղեցրել է բարձր եւ օատասխանատու պետական պաշտոններ:
1992թ.-ին եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանության առաջին պետը: 1993թ.-ին նշանակվել է Ազգային անվտանգության հակահետախուզության վարչության պետի տեղակալ: 1993թ.-ից եղել է ԵԿՄ-ի խորհրդի, ապա վարչության անդամ մինչ օրս:
1994թ.-ի մայիսի 28-ին ՀՀ առաջին նախագահի հրամանագրով ստացել է փոխգնդապետի կոչում:
1997թ.-ից մինչ այսօր հանդիսանում է ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ: 1998թ.-ին եղել է Հայաստանի Հանրապետության զիվորական կոմիսարիատի 1-ին տեղակալ, որտեղ աշխատել է մինչեւ 2002թ-ը:
2000թ.-ին ստացել է գնդապետի կոչում:
Ամուսնացած է, ունի երեք աղջիկ եւ մեկ տղա:
|