"Հանրապետություն" կուսակցության անդամ. ԵԿՄ անդամ, կապիտան, «Արիության» մեդալով եւ «50 տարի» (1945-1995) հուշամեդալով պարգեւատրված.
2008 թվականինախագահականընտրություններում եղել է ԼեւոնՏեր-Պետրոսյանի վստահված անձ.
Ձերբակալվել է` 26.02.2008թ. Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 235/1 հոդվածով.
Դատապարտվել է 3 տարվա ազատազրկման.
Վերաքննիչ դատարանը սահմանել է 2 տարվա ազատազրկում:
Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` Ելենա Քոչարյանի նախագահությամբ, վճռեց որսորդական հրացանի` խանութից գնված 16 փամփուշտի համար մարդուն դատապարտել երեք տարվա ազատազրկման: Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ նման դատավճիռ կայացնելու համար դատավորը առնվազն խելագար կամ հանցագործ պետք է լինի: Իսկ տեղի ունեցածի վրա լույս է սփռում այն հանգամանքը, որ դատապարտվածը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, “Հանրապետություն” կուսակցության անդամ, երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից Հուսիկ Բաղդասարյանն է: Նրա դեմ գործ սարքելու համար, երբ ոստիկանները պարզել են, որ Բաղդասարյանի տանը հայտնաբերված ատրճանակը եւ հրացանը օրինական են, “իրավապահները” որպես մեղադրանքի հիմնավորում մատնանշել են հրացանի 16 փամփուշտները: Բաղդասարյանը բացատրել է, որ դրանք ձեռք է բերել որսորդական խանութից: Սակայն ապարդյուն: Հատուկ քննչական ծառայության քննիչները պնդել են, որ հայտնաբերված փամփուշտները որսորդական հրացանինը չեն եւ վերջ: Մի խոսքով, անհրաժեշտ է եղել մարդուն դատապարտել, իրավապահներն ու դատավորն այդ հարցը լուծել են: