|
Ծնվ. 10.10.1966 թ.
ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար:
2008 թվականի նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ.
Ձերբակալվել է` 25.02.2008թ. Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 149/2 հոդվածով.
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման: 22.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել: |
|
Ծնվել է 1966-ի հոկտեմբերի10-ին: 85-87թթ ծառայել է Խորհրդային բանակում:
Մասնակցել է ՀՀ սահմանների եւ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտական գործողություններին: Նրա մասնակցությամբ կազմավորվել է Շիրակի ավազանի “Կումայրի” կամավորական ջոկատը, որի շտաբի պետն է եղել:
1992-ի մայիսի 8-ին մասնակցել է Շուշիի ազատագրմանը:
1992-ից 1994թ. մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների:
1993-ին ընտրվել է Լենինականի քաղխորհրդի պատգամավոր:
1993-ի հունվարին նշանակվել ` ՀՀ ՊՆ ՌՈ-յան Շիրակի կայազորի բաժնի պետի տեղակալ:
Նույն թվականին ընդունվել ` Գյումրու ՙՊրոգրես՚ համալսարանի իրավբանական ֆակուլտետը (այն ավարտել ` գերազանցության դիպլոմով):
1994-ին գործուղվե է Ֆրանսիա, սովորել Ֆրանսիայի ժանդարմերիայի բարձրագույն ուսումնական կենտրոնում:
1995-ին վերադարձել է եւ նշանակվել ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի բաժնի պետ:
2003-ի փետրվարին իր դումումի համաձայն զորացրվել է ծառայությունից` ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվելու կապակցությամբ:
1995-2000թթ. ղեկավարել է ԵԿՄ Գյումրու տարածքային բաժանմունքը:
Ունի գնդապետի զինվորական կոչում:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
|