Ծնվ . 24.12.1966 թ . Մատենադարանի փոխտնօրեն
2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Վայոց Ձորի մարզում Լեւոն Տեր - Պետրոսյանի ներկայացուցիչը .
Ձերբակալվել է 24.03.2008 թ .
25.07.2008թ. խափանման միջոցը փոխվել է չբացակայելու մասին ստորագրությամբ:
Մեղադրվում է ՀՀ Քր . օր . 1542 /2, 2251 /1 եւ 225/1 հոդվածներով .
Արշակ Բանուչյանը քաղկալանավոր է:
Մատենադարանի փոխտնօրեն , արտաքին կապերի պատասխանատու , “Մատենադարանի բարեկամներ” բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Բանուչյանը ձերբակալված է :
Նա կասկածվում է մարտի 1-ի “զանգվածային անկարգություններին” մասնակցելու մեջ : Այս մասին մարտի 25-ին , հայտարարել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը :
Մարտի 24-ի երեկոյան իրավապահներն այցելել են Ա . Բանուչյանի բնակարան եւ մանրազնին խուզարկություն կատարել : “Եկվորներն” իրենց գործն ավարտելուց հետո առգրավել են Բանուչյանի աշխատանքային համակարգիչները , հիշողության քարտերը եւ դստեր ֆոտոապարատը : Մատենադարանի փոխտնօրենը խնդրել է , որպեսզի առանց իր ներկայության չփորփրեն համակարգիչների պարունակությունը , “որովհետեւ դրանցում զետեղված է հսկայական քանակությամբ գիտական եւ մշակութային ինֆորմացիա” : Իրավապահները խոստացել են , որ դա կանեն Բանուչյանի ներկայությամբ , քանի որ վերջինիս իրենց հետ տանելու են . “հակառակ դեպքում ` ստիպված կենթարկեն բերման”: Մոտ 10 ժամ անց Ա . Բանուչյանը զանգել է տուն եւ տեղեկացրել , որ գտնվում է նախնական կալանքի տակ :
Մատենադարանի փոխտնօրենի պաշտպան Ստեփան Ոսկանյանի խոսքերով ` Բանուչյանին դատախազությունում տվել են հարցեր , որոնք վերաբերել են խոշոր գումարներ ինչ -որ մարդկանց տալուն եւ վերջիններիս ներկայությունը հանրահավաքներին ապահովելուն :
“Ա . Բանուչյանը գիտնական , լրջախոհ մարդ է : Չեմ կարող հիմա վերջնական պատասխաններ տալ , բայց կարծում եմ , որ նրա ձերբակալությունը պայմանավորված է իր քաղաքական հայացքներով ,- ասում է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը :- Եվ ընդհանրապես , իբրեւ երեւույթ այս զանգվածային ձերբակալությունները համարում եմ արատավոր : Քանի որ այն ավելի է խորացնում հասարակության բեւեռացումը : Իսկ դա առավել ծանր է անդրադառնում երիտասարդ սերնդի վրա , նրա մեջ հուսալքում , հիասթափություն է առաջացնում” :
Ըստ Թամրազյանի ` անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար . “Բայց , կարծում եմ , որ այս պահին ելքի բանալիներն իշխանությունների ձեռքում են” :
Ինչ վերաբերում է Ա . Բանուչյանի անվան հետ շրջանառվող “անհեթեթ մեղադրանքներին” , Մատենադարանի տնօրենը վստահ է , որ դրանք շուտով կհանվեն :
Ա . Բանուչյանը առաջին նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի կողմնակիցն է : Վերջինիս նախագահության տարիներին զբաղեցրել է բարձր պաշտոններ , եղել է մշակույթի նախարարության երիտասարդության վարչության պետ : Բանուչյանը 16 տարեկանից աշխատում է Մատենադարանում , մշտապես զբաղվել է Մատենադարանի տպագրական աշխատանքի , ձեռագրերի հարստացման խնդիրներով : Վերջերս Մոկաց Ավետարանը Հայաստան բերվեց նրա համառ ջանքերի եւ մոսկվահայ բարերարների միջոցով : <!--[if !vml]--><!--[endif]-->