|
Ծնվ. 09.08.1963թ. ՀՀՇ վարչության նախագահ.
2008 թ. նախագահական ընտրություններում Լեվոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդամ. Ձերբակալվել է 10.03.2008 թ. 23.07.2008թ. սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց: 29.07.2008թ. փոխվել է խափանման միջոցը:
Մեղադրվում է ՀՀ Քր.օր 300/1, 225/3 հոդվածներով: |
2008 թվականի նախագահական ընտրություններին եղել է
Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդամ: Լեւոն-Տեր Պետրոսյանի թեկնածությանը սատարող ՀՀՇ կուսակցության գործող նախագահն է:
Արարատը ծնվել է Երեւանում, մանկավարժների ընտանիքում: 1980թ ավարտել է Չկալովի անվան միջնակարգ դպրոցը: 1986թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1986-ից աշխատել է Վիճպետ վարչությունում որպես տնտեսագետ: 1988 թվականից մասնակցել է Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանական մարտերին: Սպանդարյանի շրջանի ՙԵրկրապահ՚ կամավորական ջոկատի հիմնադիրներից է: 1992 թվականին աշխատել է ԱՄՆ-ում, որտեղ հիմնադրել է ՙՇարժում՚ թերթը:
1994-1995 թվականներին նշանակվել է Ներքին Գործերի նախարարության Ներքին զորքերի հրամանատարի տեղակալ:
1995-1996 թվականներին աշխատել է որպես ՙՀայմամուլ՚ գործակալության տնօրեն: Իր աշխատանքով աջակցել է ՀՀ-ում ազատ լրատվամիջոցների կայացմանը եւ նրանց անխափան աշխատանքին, ինչն այսօր բացակայում է:
1995թվականին ընտրվել է ՀՀՇ վարչության անդամ:
1996-2000 թթ եղել է ՀՀՇ վարչության փոխնախագահը: 1996-1999 թ.թ. ընտրվել եւ աշխատել է որպես Երեւան քաղաքի կենտրոն համայնքի թաղապետ:
Նպաստել է տեղական ինքնակառավարման ինստիտուտի հիմնադրմանը եւ զարգացմանը:
1997-1998 թթ. ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի Խորհրդի ռեգիոնալ եւ տեղական իշխանությունների կոնգրեսում:
2002-ին ընտրվել, եւ այնուհետեւ 2004-ին, 2007-ին վերընտրվել է եւ առ այսօր ՀՀՇ վարչության նախագահն է:
Վարչության նախագահ նրա եղած տարիներին ՀՀՇ կուսակցությունը ինտեգրվել է միջազգային եւ տարածաշրջանային լիբերալ կառույցներին: ՀՀՇ երիտասարդական միությունը Համաշխարհային Լիբերալ Երիտասարդական կազմակերպությունում (INFRLY) ստացել է դիտորդի կարգավիճակ եւ սերտ համագործակցում է Եվրոպական Լիբերալների Երիտասարդական կազմակերպության (LYMEC) հետ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
|