1.03.2008 ժամը 8-ի սահմաններում ձերբակալվել է ՙԱզատության՚ հրապարակի մերձակայքում: Ունի մարմնական վնասվածքներ, իրավապահները մահակով հարվածել են նրա ճակատին: Կնոջ` Իրինայի պատմելով, իր մարտի ութը այս տարի յուրատեսակ ձեւով են շնորհավորել իրավապահները` խուզարկություն իրականացնելով իրենց տանը, իր այն հարցին, թե ինչու դատաբժշկական քննություն չի անցկացվել, քանի որ իրեն տեղակցրել են, որ ամուսինը ծեծի է ենթարկվել, քննիչը պատասխանել է, որ ժամանակը կգա` կանենք:
1988-ի Շարժման ակտիվիստներից է, ՀՀՇ կուսակցության անդամ է: Մասնակցել է Տավուշի ինքնապաշտպանական մարտերին:
Տիգրանը նկարիչ է, մի շարք գեղանկարչական ցուցահանդեսների մրցանակակիր: Նրա աշխատանքները ներկայացված են բազմաթիվ թանգարաններում ինչպես նաեւ մասնավոր հավաքածուներում` ԱՄՆ-ում, Իտալիայում, Հունաստանում, Ռուսաստանում եւ այլուր:
Եղել է “Երեւան քաղաքի պատմության” թանգարանի տնօրեն, ղեկավարել է Հայ Առաքելական եկեղեցուն առընթեր “Շողակաթ” ցուցասրահը:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
|