Ծնվ. 31.01.1963թ. "Հանրապետություն" Լեւոն Տեր-Պետրոսյանի Լուկաշին թաղամասի շտաբի ղեկավար Ձերբակալվել է` 01.03.2008թ. Մեղադրանքը` ՀՀ քր. օր. 316-րդ հոդվածի առաջին եւ 235-րդ հոդվածի 4-րդ մաս. Դատապարտվել է 1 տարի պայմանական ազատազրկման:
16.06.2008 Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը 1 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի եղբորը՝ Իսահակ Մալխասյանին: Վերջինս ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Իսահակ Մալխասյանը մեղադրվում է 316 հոդվածի 1-ին մասով՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ եւ 235 հոդվածի 4-րդ մասով՝ ապօրինի զենք, զինամթերք: Նրա առաջադրված մեղադրանքի 235 հոդվածի 4-րդ մասը հանվեց, իսկ 1 տարի պայմանական ազատազրկման: դատապարտվեց 316 հոդվածի 1-ին մասի համար՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ: Նշենք, որ պետական մեղադրող Կորյուն Փիլոյանը նրա համար պահանջել է 3 տարի ազատազրկում: Իսահակ Մալխասյանը ասաց, որ իր նկատմամբ կայացրած դատավճիռը կոշտ եւ կոպիտ էր եւ այն բողոքարկելու է Եվրադատարանում եւ պատրաստվում է մասնակցել առաջիկա ընդդիմության բոլոր ակցիաներին: