|
Ծնվ. 06.09.1959 թ.
ՀՀՇ վարչության անդամ.
2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Արմավիրի մարզի նախընտրական շտաբների համակարգող.
Ձերբակալվել է 01.03.2008 թ. Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 316/1 հոդվածով.
11.06.2008թ. ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման
Վճիռը ենթարկա է բողոքարկման: |
Հովհաննես Ղազարյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Արմավիրի մարզի նախընտրական շտաբների համակարգող: Ծնվել է Երեւանում, որտեղ եւ 1976թ-ին ավարտել է թիվ 31 միջնակարգ դպրոցը: 1976թ-ից աշխատել է Երեւանի Լենինյան շրջանի թիվ 7 ԲՇՏ-ում: 1977թ-ին զորակոչվել է բանակ: Վերադառնալով շարունակել է աշխատել նույն վայրում: 1980թ-ին աշխատել է Երեւանի ոսկերչական գործարանում, 1983-1987թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Ֆիզիկական կուլտուրային պետական ինստիտուտը: 1990-94թթ. մասնակցել է ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանական մարտերին: 1987-92թթ. աշխատել է Սպորտկոմիտեում` որպես մեթոդիստ: 1992-94թթ. նշանակվել է Հայանտառ արտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1994-96թթ. նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության փոխնախարար: 1998-2002թթ. նշանակվել է Երեւանի Կենտրոն թաղապետի խորհրդական, ՀՀՇ վարչության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
|