Շոթա Սաղաթելյանը ծնունդով Շիրակի մարզի Ձորակապ գյուղից է։ 1965թ. ավարտել է Մարալիկի միջնակարգ դպրոցը։ 1965–1968թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1969թ. ընդունվել և 1972թ.ավարտել է Լենինականի Սաֆարյանի անվան շինարարական տեխնիկումը։ 1972թ.–ից աշխատել է Լենշինե տրեստում՝ սկզբում որպես տասնապետ, այնուհետև՝ որպես հարյուրապետ։ Մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ ընդգրկվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար կազմված հանրապետության լավագույն շինարարների խմբում։ 1989թ.–ից աշխատել է Ուրալսիբշինում՝ որպես մատակարարման բաժնի պետ, մինչեւ հիմնարկի լուծարումը։
Շոթան Մուշեղ Սաղաթելյանի ավագ եղբայրն է` քաղաքական հետապնդումներ իրականացվել են նրանց ողջ ընտանիքի նկատմամբ, անգամ հեռավոր ազգականները, ինպես օրինակ Կարպիս Սաղաթելյանը, որ իրենց պապու եղբոր թոռն է, հրավիրվել են ոստիկանատներ “զրույցի”:
Ամուսնացած է, ունի մեկ որդի, երեք դուստր եւ չորս թոռնիկ։
|