IMAGE1$ |
Ծնվ. 27.01.1964թ.
ՀՀՇ վարչության անդամ.
2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Երեւանի Կենտրոն համայնքի նախընտրական շտաբի պետ.
Ձերբակալվել է 01.03.2008 թ. Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 316/1 հոդվածով.
11.06.2008թ. ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 1.5 տարվա պայմանական ազատազրկման:
Վճիռը ենթարկվում է բողոքարկման: |
Ձերբակալվել է 01.03.08թ. Դաժանաբար ծեծի է ենթարկվել ձերբակալման պահին: Անգամ օրեր անց Վարդաշենի կալանավայր այցելած դիտորդների վկայությամբ դեռ պահպանվել էին Դավիթի նկատմամբ կիրառված բռնությունների հետքերը:
Ծնվել է Երեւանում, որտեղ եւ 1980թթ. ավարտել է ստացել է միջանակարգ կրթություն թիվ 30 դպրոցը: Այնուհետեւ շարունակել է կրթությունը` 1986-92թթ. սովորել է ԵՐՊԻ-ում: 1985-95թթ. աշխատել է ՙԵրքաղնորոգնախագիծ՚ ինստիտուտում, ինժեներ-կոնստրուկտոր: 1991թ-ին ընտրվել է Սպանդարյանի շրջանային խորհրդի պատգամավոր: 1995-96թթ. նշանակվել է ՙՀայմամուլ՚ գործակալության փոխտնօրեն: 1996-1997թթ. նշանակվել է ՀՀ ՆԳ Մետրոպոլիտենի բաժնի պետի տեղակալ: 1997-2002թթ. եղել է Կենտրոն համայնքի թաղապետի տեղակալ: 2002թ. ընտրվել է ՀՀՇ Կենտրոն տարածքային կազմակերպության նախագահ: ՀՀՇ վարչության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
|