|
Ծնվ. 26.05.1956թ.
ՀՀՇ վարչության անդամ.
2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Արագածոտնի մարզի նախընտրական շտաբի պետ.
Ձերբակալվել է 01.03.2008 թ. Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 316/1 հոդվածով.
11.06.2008թ. ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 1.5 տարվա պայմանական ազատազրկման:
Վճիռը ենթարկվում է բողոքարկման: |
Մասիս Այվազյանը 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Արագածոտնի մարզի նախընտրական շտաբը
1973թ-ին ավարտել է Երեւանի Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1977թ-ին ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: 1979-1980թթ. աշխատել է Երեւանի ժամացույցների գործարանում, որպես մեթոդիստ: 1980-1981թթ. աշխատել է Երեւանի Օրջոնեկիձեի շրջխորհրդի գործկոմում, որպես մեթոդիստ: 1981-1982 թթ. աշխատել է Հանրապետական սպորտկոմիտեի գիտական մեթոդ կաբինետում, որպես մեթոդիստ: 1982-1992 աշխատել է Հանրապետական սպորտ կոմիտեում, որպես ավագ մարզիչ, այնուհետ վարչության պետի տեղակալ: 1992-1997թթ աշխատել է ՀՀ ՆԳՆ-ում, որպես կադրերի գլխավոր վաչության պետ: Ոստիկանության փոխգնդապետ է: 1997-1998 թթ. աշխատել է Երեւանի քաղաքապետարանում, որպես բնակարանային եւ կոմունալ վարչության պետ: 1998-2000 թթ աշխատել է ՀՀՇ վարչությունում, որպես աշխատակազմի ղեկավար: 2000-2002 թթ աշխատել է Երեւանի Կենտրոնի թաղապետարանում, որպես աշխատակազմի ղեկավար: ՀՀՇ վարչության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
|