| Ծնվ. 07.11.1957 թ. ՀՀ ԱԺ պատգամավորԵԿՄ անդամ Կոտայքի մարզի ԵԿՄ խորհրդի ղեկավար. 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին. Ձերբակալվել է 12.03.2008թ. Մեղադրվում է ՀՀ Քր.օր. 225/3, 300/1 եւ 235/2 հոդվածներով: 22.06.2009թ. դատապարրտվել է 8 տարվա ազատազրկման` 235 հ 2 մասի եւ 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Համաներումը նրա վրա չի տարածվել:
|
Սասուն Միքայելյանը քաղաքական կալանավոր է: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է:
Ծնվել է Հրազդան քաղաքի Վանատուր գյուղում:
1998 թ. ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանը, 2004 թ.` Հայկական գյուղատնտեսական ակադեմիան` տնտեսագետիտություն մասնագիտությամբ: 1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978-1983 թթ. աշխատել է Ռոստով, Չելյաբինսկ, Կուրգան քաղաքների (ՌԴ) շինարարական կազմակերպություններում, 1983-1987 թթ. Հրազդանի ԱՏՁ-ում` առաքիչ: 1988 թ. կազմավորել եւ ղեկավարել է “Սասուն” երկրապահ ջոկատը: 1993 թ. եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996-ից ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1996-1999 թթ. Հրազդանի քաղաքապետ: 1995-1999 թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): “Հանրապետություն” խմբակցության, ապա “Երկրապահ” պատգամավորական խմբի անդամ: 1999-2003 թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: “Միասնություն” խմբակցության, ապա “Հայաստան” պատգամավորական խմբի անդամ: 2003 թ. հունիսի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ:
Պարգևներ. 1992թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով պարգեւատրվել է անվանական զենքով եւ վաղաժամ մայորի կոչման:
1994թ. պարգեւատրվել է ԼՂՀ “Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին” մեդալով:
1995թ. պարգեւատրվել է “50 տարի 1945-95թթ.” հուշամեդալով:
1993թ. ՀՀ ԵԿՄ հուշամեդալ:
1997թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով “Մարշալ Բաղրամյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանի” հուշամեդալով:
1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է “Արիություն” մեդալով:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
|