Ծնվ. 18.09.1950թ. "Հանրապետություն" կուսակցության անդամ.
2008 թ.-ի նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածաշրջանի շտաբի պետ.
2001–2003թթ. քաղաքական հայացքների համար դատապարտված է եղել ազատազրկման. Ձերբակալվել է 01.03.2008թ. Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 2251/1, 300/1, 318/1, 316/2 հադվածներով: Դատապարտվել է 5 տարվա ազատազրկման` 316 հոդվածի 2 մասի եւ 235 հոդվածի 1 մասի հատկանիշներով: Համաներումը նրա վրա չի տարածվել:
Մուշեղ Սաղաթելյանը Շիրակի մարզի Ձորակապ գյուղից է։ Մասնագիտական կրթութոյւն է ստացել` 1967–74թթ. Ստեփանավանի Զոովետ գյուղատնտեսական տեխնիկումի մեխանիկայի բաժինում։
1975–89թթ. աշխատել է որպես Անիի շրջանի “Գյուղատնտեսական տեխնիկա” միավորման ավտոձեռնարկության վարիչ։
1990–1994թթ. մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը եւ Արցախյան ազատամարտին՝ իր լուման ներդնելով բանակաշինության գործում։
1991–2000թթ. զբաղեցրել է բարձր պաշտոններ ՀՀ ՆԳՆ համակարգում՝ աշխատել է Շիրակի մարզի Ոստիկանության ռեգիոնալ վարչության պետ, ՀՀ Քրեական պատիժների իրականացման վարչության պետ, ՀՀ Քրեական հետախուզության վարչության պետ։
2001–2003թթ. քաղաքական հայացքների համար դատապարտվել է ազատազրկման։
2007թ. մասնակցել է Խորհրդարանական ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու։ Հանրապետություն կուսակցության առանցքային դեմքերից է:
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր եւ մեկ թոռնիկ։