Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
Main » Articles » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

Մանուկյան Աշոտ Սարգսի
Ծնվ. 24.05.1947թ.
ՀՀՇ վարչության անդամ.

2008 թվականի նախագահական ընտրություններում Վանաձորի

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ.

Ձերբակալվել է 01.03.2008 թ.
Մեղադրվում էր ՀՀ Քր.օր. 225 պրիմ/1, 316/1 հոդվածներով:
9.08.2008թ. մեղադրանքը խստացվել է` 316/2 հոդված:
Դատապարտվել է 5 տարվա ազատազրկման` 316 հոդվածի 2 մասի հատկանիշներով:
Համաներումը նրա վրա չի տարածվել:
ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի կենտրոնական շտաբի պետ Աշոտ Մանուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել  ՀՀ Քրեական օրենսգրքի 225` «Զանգվածային անկարգություններ» եւ 316` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»  հոդվածներով:
ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Աշոտ Մանուկյանի կինը տեղեկացրել է, որ ոստիկանության աշխատակիցը` ճնշումների ազդեցությամբ փոխել է իր ցուցմունքը: Փաստաբանի ներկայությամբ տեղի ունեցած ոստիկանության աշխատակցի և Աշոտ Մանուկյանի առերեսման ժամանակ ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ Աշոտ Մանուկյանն իր նկատմամբ ոտնձգություն չի կիրառել: Այդ պահին ներս է մտել hատուկ կարևորագույն գործերով քննիչ Արսեն Բեգինյանը: Նա ստիպել է ոստիկանության աշխատակցին, որ վերջինս փոխի իր ցուցմունքը և ներկայացնի, որ Աշոտ Մանուկյանը խփել է իրեն:
ՀՀՇ վարչության անդամ է, Լոռու մարզային կազմակերպության նախագահ:

Աշոտը ծնունդով վանաձորցի է: 1964-ին ավարտել է հայրենի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ կրթությունը շաունակել է շինարարական տեխնիկումում եւ 1967-ին ստացել համապատասխան մասնագետի որակավորում: 1990-ականներից սկսած զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ քաղաքային եւ մարզային իշխանական համակարգում: 1991-ից աշխատել է Վանաձորի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1996-ից Լոռու մարզպետարանում տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ,  1998-ին` վարչության պետ:  2003-ին աշխատել է Վանաձորի Աբելյանի անվան պետական  թատրոնում որպես բեմադրական մասի վարիչ, 2004-ին ազատվել է, այնուհետեւ 2007թ. վերականգնվել նույն պաշտոնում: Սակայն նույն տարվա նոյեմբեր ամսին մարզպետարանի ճնշումների տակ հեռացվել է:

 ԼՂՀ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարեւորելով Աշոտ Մանուկյանի առաջադրումը որպես Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` բառացի ասել է. ’’Աշոտ Մանուկյանին ճանաչել եմ ազգի համար ճակատագրական Ղարաբաղյան շարժման առաջին օրից: Նա իր բնատուր խելքը, նպատակին հասնելու կամքը, նվիրումը, մինչեւ այսօր անմնացորդ ի նպաստ է դրել Արցախի հաղթանակի եւ հայոց պետության կայացման գործին’’: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանն ասել է.  ’’Աշոտ Մանուկյանը եղել է այն եզակի անհատներից, որ շարժման առաջին օրից ազգային պետության զարգացումը եւ Արցախի հարցի լուծումը կապում էր Հայոց ազգային բանակի ստեղծման հետ: Նա մինչ օրս անմնացորդ նվիրվել է ինանապաշտպանությանը եւ բանակի ստեղծմանը: Նման նվիրյալների շնորհիվ է, որ պաշտպանված են մեր երկրի սահմանները եւ ունենք ակնառու հաղթանակներ Արցախում’’: Իսկ նախկին նախարար Հակոբ Մովսեսի արդարացի գնահատմամբ.  ՙԱշոտ Մանուկյանի համառ ջանքերով Վանաձորն այսօր ունի կամերային երգչախումբ ու նվագախումբ, քաղաքի մանուկների սիրելի օջախ դարձած տիկնիկային թատրոն, վոկալ գործիքային համույթ, պարուսուցման դպրոց: Էներգետիկ սովի պայմաններում ապահովվեց պետթատրոնի անընդմեջ աշխատանքը, շարունակվեցին քաղաքի մշակութային կյանքի լավագույն ավանդույթները՚: Պատմական այս վկայությունները տեղ են գտել Վանաձորի ՙՎերածնունդ՚ թերթի 1996թ. մայիսի 26-ի համարում: Հարկ է նշել, որ Աշոտ Մանուկյանի մասին ջերմ խոսքերով արտահայտվեց նաեւ ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 2008-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում վանաձորյան հանդիպման ժամանակ վերջինիս ներկայացնելով որպես Շարժման տարիների իր մարտական ընկեր: Միգուցե հենց այս գնահատականն է հիմք հանդիսացել իշխանությունների համար Աշոտի նկատմամբ հարուցելու ապօրինի քրեական գործ:

 

Ամուսնացած է, ունի տղա եւ աղջիկ: Աղջիկը` Մանեն ամուսնացել է ամերիկացի իրավաբանի հետ եւ բնակվում է Վաշինգթոնում, իսկ որդին` Սարգիսը` Վանաձորի թատերական ինստիտուտի դասախոս է, նաեւ թատրոնի ռեժիսոր: Վերջերս նրա բեմադրած Վահե Քաչայի ՙՎհուկների խրախճանքը՚  ներկայացումը մեծ ոգեւորությամբ է ընդունվել վանաձորցի թատերասերների կողմից:


Category: ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ | Added by: armen (2008-06-14)
Views: 1290
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Tuesday, 2024-11-26, 8:51 PM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics