Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
Main » Articles » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

Ուռության Հարություն
Ծնվ. 09.08.1956 թ.
ՀՀՇ անդամ, ԵԿՄ անդամ, Անիի տարածքային բաժանմունքի փոխնախագահ.
 2008 թ.նախագահական ընտրություններում եղել է ԼեվոնՏեր-Պետրոսյանի վստահված անձ, Մարալիկի նախընտրական շտաբի պետ.
Ձերբակալվել է 19.02.2008 թ.
Մեղադրվել է ՀՀ քր. օր. 112, 149/2 հոդվածներով.
Ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Վերաքննիչ դատարանը սահմանել է 6 տարվա ազատազրկում` 149 եւ 112 հոդվածների հատկանիշներով:
Համաներումը նրա վրա չի տարածվել:


Ծնվելէ Անիի շրջանի Մարալիկ ավանում, բանվորի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: 1975-77 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1981թ-ին ավարտել է Լենինականի թեթեւ արդյունաբերության տեխնիկումը: Աշխատել է Մարալիկի կոլտնտեսությունում, այնուհետեւ բամբակամանվածքային ֆաբրիկայում:  1994-96 թթ. ղեկավարել է ՙՄարալիկ՚ ագրոֆիրման: 1996-2000թթ  ղեկավարել էՙ ՆորԱնի՚ տոհմային-սերմաբուծական տնտեսությունը:

Հարություն Ուռուտյանը Հայաստանի անկախության պայքարի  եւ Արցախի ազատամարտի առաջամարտիկներից է: Եղել է Անիի ՙՉաուշ՚ երկրապահ կամավորական ջոկատի հրամանատարը: Ակտիվ մասնակցություն է ունեցել Երասխավանի, Նոյեմբերյանի, Տաուշի, Լաչինի պաշտպանական մարտերին, պարգեւատրվել  էշքանշաններով, մեդալներով եւ բազմաթիվ պատվոգրերով:

Եղել է Անիի շրջանային խորհրդի պատգամավոր:

Անձնական նախաձեռնությամբ կազմակերպել է Մարալիկի ՙՍուրբ Աստվածածին՚ եկեղեցու նորոգման աշխատանքները:

2005-ին ընտրվել է Մարալիկ համայնքի ավագանու անդամ:


ԵԿՄ Անիի տարածաշրջանի տարածքային բաժանմունքի փոխնախագահն է: 1991-ից ՀՀՇանդամ է:

Ամուսնացածէ, ունի 2 որդի եւ երեք թոռ:


Փետրվարի 19-ին, քվեարկությանօրը, գտնվել է իր ղեկավարած ընտրական շտաբում, երբ ահազանգ է ստացել, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցները կարուսելի եւ լցոնումների միջոցով ընտրակեղծիքներ են կատարում: Ուռությանը մեկնել է դեպքի վայր եւ ականտես եղել ակնհայտ կատարվող ընտրակաեղծիքների: Նա, որպես վստահված անձ, պահանջել է պահպանել քվեարկության օրինականությունը, սակայն ընտրական հանձնաժողովի անդամները եւ Սերժ Սարգսյանի վստահված անձինք հրահրել են սադրանք, որից հետո ծագած վիճաբանությունը եղել  է երկկողմանի: Սակայն կեղծ, ակնհայտ սուտ ցուցմունքով բերման է ենթարկվել միայն Ուռությանը, ապա կալանավորվել եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկմաբ: Պաշտպանական կողմը` վստահ իր պաշտպանյալի անմեղության վրա, մտադիր է դիմել ՀՀ Վճռաբեկ դատարան, ապա նաեւ Մարդու իրավունքների Եւրոպական դատարան:
Category: ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ | Added by: armen (2008-06-14)
Views: 1431
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Saturday, 2024-11-23, 5:57 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics