ԵԽԽ վեհաժողովին
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դիմում է ԵԽԽ վեհաժղովին կոչ անելով իր հունվարյան լիագումար նիստի ընթացքում զրկել ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը ձայնի իրավունքից:
Պատճառն այն է, որ Հայաստանում չկա Հայաստանի ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ընտրված խորհրդարան եւ այդ պատվիրակությունը չի ներկայացնում մեր ժողովրդի շահերը: Հայոց խորհրդարանն այսօր ընդամենը սեփական ժողովրդի վրա կրակող, բանտերը քաղաքական հակառակորդներով լցրած, ՀՀ գործադիր իշխանության կցորդն ու շահերի արտահայտիչն է:
Սեփական ապօրինի իշխանությունը երկարաձգելու նպատակով ՀՀ գործող իշխանությունները ընտրությունները բացահայտորեն կեղծելուց հետո ձեռնամուխ եղան ժողովրդի արդար բողոքը բռնությամբ ու զենքի ուժով ճնշելու գործին, ինչի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց տաս մարդ, եղան բազմաթիվ վիրավորներ, իսկ հարյուրավոր ակտիվիստներ եւ ընդդիմադիր թեկնածուի վստահված անձինք բանտեր նետվեցին, որոնցից վաթսունը անազատության մեջ
...
Read more »