Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
Main » 2009 » January » 24 » ԵԽԽ վեհաժողովին
ԵԽԽ վեհաժողովին
12:58 PM
ԵԽԽ վեհաժողովին

 ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դիմում է ԵԽԽ վեհաժղովին կոչ անելով իր հունվարյան լիագումար նիստի ընթացքում զրկել ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը ձայնի իրավունքից:

  Պատճառն այն է, որ Հայաստանում չկա Հայաստանի ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ընտրված խորհրդարան եւ այդ պատվիրակությունը չի ներկայացնում մեր ժողովրդի շահերը: Հայոց խորհրդարանն այսօր ընդամենը սեփական ժողովրդի վրա կրակող, բանտերը քաղաքական հակառակորդներով լցրած, ՀՀ գործադիր իշխանության կցորդն ու շահերի արտահայտիչն է:

  Սեփական ապօրինի իշխանությունը երկարաձգելու նպատակով ՀՀ գործող իշխանությունները ընտրությունները բացահայտորեն կեղծելուց հետո ձեռնամուխ եղան ժողովրդի արդար բողոքը  բռնությամբ ու զենքի ուժով  ճնշելու գործին, ինչի ընթացքում,  ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց տաս մարդ, եղան բազմաթիվ վիրավորներ, իսկ հարյուրավոր ակտիվիստներ եւ ընդդիմադիր թեկնածուի վստահված անձինք բանտեր նետվեցին, որոնցից վաթսունը անազատության մեջ են մինչ օրս:

  Չնայած ԵԽԽՎ ընդունած 1609 եւ 1620 բանաձեւերին, ՀՀ իշխանությունները վերջին տաս ամիսների ընթացքում քաղբանտարկյալներին ազատելու եւ երկրում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու ոչ մի իրական քայլ չեն կատարել, բացի ոչինչ չասող եւ ձեւական խոստումներից:

  Մենք վստահ ենք, որ միայն Ձեր կողմից ցուցաբերված սկզբունքային մոտեցումներն ու գնահատականները, ներառյալ ՀՀ պատվիրակության ձայնի իրավունքից զրկումը, կսթափեցնեն ՀՀ իշխանություններին, կնպաստեն ՀՀ-ում լարված մթնոլորտի թուլացմանն ու քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանը:

 ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե
Views: 24133 | Added by: kr
Thursday, 2024-03-28, 9:25 PM
Welcome Guest
Login form
News calendar
«  January 2009  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics