ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների
պաշտպանության կոմիտեն դիմում է ԵԽԽվեհաժղովին
կոչ անելով իրհունվարյանլիագումար նիստի ընթացքում
զրկել ՀՀ խորհրդարանականպատվիրակությանը ձայնի
իրավունքից:
Պատճառնայնէ, որ ՀայաստանումչկաՀայաստանի ժողովրդի ազատկամաարտահայտմամբ ընտրված խորհրդարանեւայդպատվիրակությունըչիներկայացնումմերժողովրդիշահերը: Հայոցխորհրդարաննայսօրընդհամենը սեփական ժողովրդի վրա կրակող, բանտերը քաղաքական
հակառակորդներով լցրած, ՀՀ գործադիր իշխանության կցորդն ու շահերի արտահայտիչն է:
Սեփական ապօրինի իշխանությունը
երկարաձգելու նպատակով ՀՀ գործողիշխանությունները
ընտրությունները բացահայտորեն կեղծելուց հետո ձեռնամուխ եղան ժողովրդի արդար բողոքըբռնությամբ
ու զենքիուժովճնշելու գործին, ինչի ընթացքում,ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց տաս մարդ, եղանբազմաթիվվիրավորներ, իսկ հայրուրավոր ակտիվիստներ եւ ընդդիմադիր թեկնածուի վստահված անձինք
բանտեր նետվեցին, որոնցիցվաթսունըանազատությանմեջենմինչօրս:
ՉնայածԵԽԽՎընդունած 1609 եւ 1620 բանաձեւերին, ՀՀ իշխանությունները վերջին տաս ամիսների
ընթացքում քաղբանտարկյալներին ազատելու եւ երկրում հանդուրժողականության մթնոլորտ
ստեղծելու ոչ մի իրականքայլ չեն կատարել, բացի ոչինչ
չասող եւ ձեւական խոստումներից:
Մենք վստահ ենք, որ միայն Ձեր կողմից
ցուցաբերված սկզբունքային մոտեցումներն ու գնահատականները, ներառյալ ՀՀպատվիրակությանձայնի իրավունքից զրկումը, կսթափեցնենՀՀիշխանություններին, կնպաստեն ՀՀ-ում լարված մթնոլորտի թուլացմաննու քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանը: