Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
Main » 2008 » June » 16 » Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակներին
Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակներին
1:53 PM

Հարգելի տիկնայք եւ պարոնայք.

Վերջին տասնամյակում Հայաստանում անցկացվող բոլոր մակարդակի ընտրությունները շարունակաբար կեղծվել են իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից, իսկ ժողովրդավարության համար եւ ընտրակեղծիքների դեմ պայքարողները ենթարկվում են հալածանքների եւ ազատազրկման: Սակայն ամեն նման ընտրությանը հետեւում էր ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի հստակ գնահատականը, որոնք դատապարտում էին ընտրակեղծիքները եւ պահանջում էին ազատ արձակել կալանավորվածներին: Ճիշտ է, սրա արդյունքում ընտրությունների արդյունքները չէին վերանայվում, սակայն իշխանական լծակներին վերատիրանալու հարցը լուծած վարչախումբը հայտարարությունների արդյունքում անհապաղ ազատ էր արձակում քաղբանտարկյալներին:

2007թ.խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ այդ ավանդույթը խախտվեց: Նույնքան կեղտոտ կեղծիքներով իրականացված ընտրությունները եվրոպական կառույցների կողմից հայտարարվեցին եվրոպական չափանիշներին համապատասխանող, իսկ քաղբանտարկյալների մասով որեւէ հայտարարություն չարվեց: Եվրոպական կառույցների նույն գնահատականը կրկնվեց նաեւ 2008թ. խայտառակ նախագահական ընտրություններից հետո:

Այս ամենի հետեւանքով իշխանությունները զգացին միջազգային կառույցների ամենաթողությունը, ինչի հետեւանքով բանակի եւ զրահատեխնիկայի օգնությամբ ցրվեց խաղաղ բողոքի ցույցը, զենքի կիրառման պատճառով ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Ճնշումների եւ կոռուպցիայի հետեւանքով դատավորների, դատախազների եւ քննիչների մի հսկայական բանակ մեղսակից դարձավ իշխանության յուրացման հանցագործությանը: Այս ամենաթողության հետեւանքով Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ կալանավորված քաղաքական հակառակորդների գործերը հասցվեցին մինչեւ դատարաններ ու դատավճիռներ, շատերը դատապարտվեցին եւ արդեն կրում են պատիժը: Առաջին անգամ ընտրությունների առիթով անօրինական կալանավորումները, տների խուզարկումները, հալածանքները շարունակվում են մինչեւ այսօր` ընտրության օրվանից ամիսներ հետո:

Մենք այս ամենը գնահատում ենք որպես Հայաստանում իշխանական լծակները յուրացրած անձանց եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների միջեւ գործարքի արդյունք: Կարեւոր չէ, թե Եվրոպայի ներկայացուցիչները գնացել են գործարքի անհատական, թե կորպորատիվ շահերից ելնելով, սակայն գործարքի զոհ դարձան Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, Հայաստանում էական ետընթաց ապրեց ժողովրդավարությունը, իսկ սա ինքնին Եվրոպայի եւ եվրոպական քաղաքակրթական արժեքների արժեզրկում է:

Մենք մեղադրում ենք Հայաստանի հարցերով զբաղվող ձեր գործընկերներին մեր եւ մեր ընկերների անօրինական կալանավորման եւ անազատության մեջ:

Մենք ձեզանից պահանջում ենք հետաքննել այդ խայտառակ գործարքը, պարզել մեղավորներին եւ պատժել նրանց:

Քաղբանտարկյալներ եւ քաղկալանավորներ`

Մաթեւոսյան Դավիթ

Զաքարյան Աշոտ

Բաղդասարյան Հուսիկ

Ջհանգիրյան Վարդան

Սափեյան Մկրտիչ

Սափեյան Ժորա

Սիրունյան Սուրեն

Views: 1756 | Added by: kr
Friday, 2024-03-29, 10:34 AM
Welcome Guest
Login form
News calendar
«  June 2008  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics