Catalog categories
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ [14]
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ [1]
Պայմանական դատվածներ [33]
Քաղհալածյալ Ա [31]
Քաղհալածյալ Բ [75]
Քաղհալածյալ Գ [18]
Քաղհալածյալ Դ [3]
Քաղհալածյալ Ե [11]
Քաղհալածյալ Զ [8]
Անձինք, որոնք ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել են, ապօրինի բերման են ենթարկվել կամ պահվել ոստիկանությունում:
Քաղհալածյալ Է [1]
Անձինք, որոնք ենթարկվել են այլ տիպի հալածանքների:
Չճշտված [23]
Անձինք, որոնց քաղաքական հալածանքների ենթարկված լինելու հանգամանքները ճշտման կարիք ունեն:
Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
Main » Articles » Քաղհալածյալ Բ

Բաղդասարյան Հուսիկ
Ծնվ. 1960թ.
"Հանրապետություն" կուսակցության անդամ.
ԵԿՄ անդամ, կապիտան, «Արիության» մեդալով եւ «50 տարի» (1945-1995) հուշամեդալով պարգեւատրված.

2008 թվականինախագահականընտրություններում եղել է ԼեւոնՏեր-Պետրոսյանի վստահված անձ.

Ձերբակալվել է` 26.02.2008թ.
Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 235/1 հոդվածով.
Դատապարտվել է 3 տարվա ազատազրկման.
Վերաքննիչ դատարանը սահմանել է 2 տարվա ազատազրկում:


Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` Ելենա Քոչարյանի նախագահությամբ, վճռեց որսորդական հրացանի` խանութից գնված 16 փամփուշտի համար մարդուն դատապարտել երեք տարվա ազատազրկման: Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ նման դատավճիռ կայացնելու համար  դատավորը առնվազն խելագար կամ հանցագործ պետք է լինի: Իսկ տեղի ունեցածի վրա լույս է սփռում այն հանգամանքը, որ դատապարտվածը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ,  “Հանրապետություն” կուսակցության անդամ, երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից Հուսիկ Բաղդասարյանն է: Նրա դեմ գործ սարքելու համար, երբ ոստիկանները պարզել են, որ Բաղդասարյանի տանը հայտնաբերված ատրճանակը եւ հրացանը օրինական են, “իրավապահները” որպես մեղադրանքի հիմնավորում մատնանշել են հրացանի 16 փամփուշտները: Բաղդասարյանը բացատրել է, որ դրանք ձեռք է բերել որսորդական խանութից: Սակայն ապարդյուն: Հատուկ քննչական ծառայության քննիչները պնդել են, որ հայտնաբերված փամփուշտները որսորդական հրացանինը չեն եւ վերջ: Մի խոսքով, անհրաժեշտ է եղել մարդուն դատապարտել, իրավապահներն ու դատավորն այդ հարցը լուծել են:
Category: Քաղհալածյալ Բ | Added by: armen (2008-06-14)
Views: 1685
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Friday, 2024-03-29, 4:58 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Search
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics