Հայրենակիցներ.
Դեպի բանականությունը վերջին արահետները կորցրած քոչարյանասերժական հանցախումբը համառորեն քարշ է տալիս մեր երկիրը առաջ, դեպի ոչ մի տեղ:
Հանուն զավթած իշխանությունը եւ տարիներ շարունակ գռփածը պահպանելու մոլուցքի, զոհասեղանին են դրել ամեն ինչ` լրջորեն վտանգել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, գետնին գցած կոխոտում են մեր երկրի պատիվն ու ժողովրդի արժանապատվությունը, մեր հպարտ ու արդարամիտ ժողովրդին փորձում են ներկայացնել որպես ջարդարար ու թալանչի:
Որքան էլ անհեթեթ ու զավեշտալի են մեզ` քաղկալանավորներիս ներկայացվող մեղադրանքները, որքան ել խղճուկ ու անշնորհք են իրավապահների գործեր ՙթխելու՚ ու մեզ հանցագործ ներկայացնելու փորձերը, որքան էլ ողորմելի են դատավորները, հետապնդվող նպատակները, այնուամենայնիվ, շատ լուրջ են` քաղաքական տեռորի միջոցով թաքցնել մարտի մեկի ոճրագործության իրական պատասխանատուներին, սաստել ազատատենչ ժողովրդի պայքարը հանուն ժողովրդավարության:
Հունիսի 20-ին վերհառնող մեր պայքարը վերջակետ է դնելու հանցախմբի այս նկրտումներին: Իրական հան
...
Read more »