Այս տարվա դեկտեմբերի 23-ին, "7-ի գործով" ակնհայտ շինծու եւ քաղաքական դատավարության մեկնարկից առաջ, "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկում հատուկ ջոկատայինների կողմից բանտախցում խոշտանգման է ենթարկել քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը:
ՀՀ իշխանություններին հարիր այս փոքրոգի գործողությամբ էլ մեկնարկեց դեկտեմբերի 23-ի դատավարությունը: Դատական ողջ պրոցեսը հիշեցնում էր քրեական աշխարհին յուրահատուկ հաշվեհարդար: Դատարանի կողմից տարատեսակ ճնշումների էին ենթարկվում քաղբանտարկյալները: Հենց դատարանի դահլիճում հարձակումներ էին կազմակերպվում դատվող քաղբանտարկյալների հարազատների եւ ընկերների վրա, սահմանափակվում էր ընդհանրապես քաղաքացիների եւ մասնավորապես քաղբանտարկյալների ընկերիերի ու բարեկամների մուտքը դատարանի դահլիճ: Դահլիճը նախապես լցված էր քաղաքացիական հագուստով ոստիկաններով, որոնց թվում էին նաեւ այն ոստիկանները, ում շինծու ցուցմունքներով բազմաթիվ քաղաքական գործիչներ արդեն իսկ դատապարտվել են:
Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները որեւէ հետեւություն չեն անում ո’չ երկրի ներսում, ե’ւ
...
Read more »