Ութ ամսից ավելի բանտերում որպես պատանդ պահվող մեր քաղբանտարկյալ եղբայրները ս.թ. նոյեմբերի 20-ին մեկօրյա հացադուլ են հայտարարել` որպես «ԵԽ երկդիմության ու անհետեւողականության դեմ բողոքի նշան»:
Ի համերաշխություն մեր ընկերների, ովքեր նույնիսկ բանտում ոչ մի վայրկյան չեն դադարում իրենց հերոսական պայքարը հանուն ազատ եւ ժողովրդավար Հայաստանի, մենք` ներքոստորագրյալ ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամներս, նույնպես ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 00:00-ից հայտարարում ենք 24 ժամյա հացադուլ:
Վարդան Հարությունյան
Գայանե Մարտիրոսյան
Տիգրան Խզմալյան
Մեսրոպ Մեսրոպյան
Ժիրայր Սեֆիլյան
Կարապետ Ռուբինյան
Նորայր Նորիկյան
Արշավիր Բոզինյան
19.11.2008թ.