Babayan | Date: Friday, 2008-12-12, 11:55 AM | Message # 1 |
Group: Users
Messages: 4
Status: Offline
| Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում, սույն թվականի դեկտեմբերի 6-ին, հիմնարկի և քրեակատարողական վարչության արագ արձագանքման ու անվտանգության ապահովման աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառման ընթացքում կատարվել է ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց խուզարկություն` խուզարկվել են հիմնարկի բնակելի գոտու տարածքում գտնվող 1-ից 5-րդ մասնաշենքերը, բուժ.մասը, տնտեսական ապահովման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալների բնակության հանրակացարանը, ճաշարանը և հիմնարկի օժանդակ տնտեսության տարածքները: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են` 30 հատ բջջային հեռախոս, 35 հատ բջջ. հեռախոսի լիցքավորիչ, 134 հազար դրամ, 32 միավոր կտրող-ծակող գործիքներ, 26 տուփ խաղաթուղթ, 6 հատ ներարկիչ, 30 հատ ինքնաշեն պարան (կոն), 2 զույգ զառ, 2 հատ ինքնաշեն էլեկտրական սարք, 1 հատ դաջվածքի ինքնաշեն էլեկտրական սարք: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հավաստիացնում է, որ հետևողականորեն շարունակելու է իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումներըª համակարգում ցանկացած իրավախախտում հայտնաբերելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ-մամլո քարտուղար
|
|
| |