Our poll
Ընդունում ե՞ք Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը
Total of answers: 705
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
Forum » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ » Եղիազարյան Գուրգեն Համբարձումի » Գուրգեն Եղիազարյանը պատմում է...
Գուրգեն Եղիազարյանը պատմում է...
krDate: Wednesday, 2008-06-25, 9:26 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
«Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Եղիազարյանի որդին` Համբարձում Եղիազարյանը փետրվարի 19-ին Աբովյանում ենթարկվել են դաժան ծեծի:
Գ.Եղիազարյանը կատարվածի մասին պատմել է հետեւյալը. «Առավոտյան ժամը 9-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի` Աբովյան քաղաքի շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանը կապվել էր Երջանիկ Աբգարյանի հետ եւ ասել, որ մեր վստահված անձանց տոտալ ահաբեկման են ենթարկում եւ հեռացնում ընտրատեղամասերից, մասնավորապես` 28/06 տեղամասից: Մենք` ես, որդիս, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ Երջանիկ Աբգարյանը շտապ մեկնեցինք Աբովյան ու տեսանք երկու ահաբեկված կանանց` Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Նրանցից մեկը մոտ 20 տարեկան երիտասարդ աղջիկ է, որին ահաբեկած մարդիկ, այսպես ասած, խոստացել էին գիշերը սպանել, եթե փորձի վերադառնալ ընտրատեղամաս: Մյուսը` Լարիսա Թադեւոսյանը, ասաց, որ ոչ մի դեպքում ընտրատեղամաս չի վերադառնա, այնքան որ ահաբեկված էր ու մեզ էլ խորհուրդ տվեց չգնալ այդ տեղամաս: Մենք, այնուամենայնիվ, գնացինք տեղամաս: Տեղամասում նստած էին նախագահի մյուս թեկնածուների 4 վստահված անձինք, ովքեր մեր հարցերին չէին պատասխանում, միայն ասացին, որ առավոտյան եկել առեւանգել են մեր վստահված անձանց, նստեցրել մեքենա ու տարել: Նրանցից մեկին` Լարիսա Թադեւոսյանին ահաբեկչական խմբի անդամները տարել էին քաղաքից դուրս, իջեցրել մեքենայից, սպառնացել, թե եթե վերադառնա, ոտքերը կոտրելու են ու թողել ամայի այդ վայրում: Երբ մենք տեղամասում էինք եւ փորձեցինք զրուցել վերը նշված վստահված անձանց հետ ու մանրամասներ իմանալ կատարվածի կապակցությամբ, միայն Արթուր Բաղդասարյանի վստահված անձը համարձակվեց պատմել կատարվածի մասին: Այդ ընթացքում Լյուդմիլա Սարգսյանի հետ խոսքի բռնվեց Արտաշես Գեղամյանի վստահված անձը` ասելով, թե մենք գիտեինք, որ դուք գալու եք եւ գրեթե գոռալով ասաց` հենց հիմա ազատեք տարածքը: Ես միջամտեցի խոսակցությանն ու առաջարկեցի հանձնաժողովի աշխատանքին չխոչընդոտելու համար դուրս գալ ու դրսում պարզաբանել հարցերը: Այդ ընթացքում զանգ տվեց հանձնաժողովի նախագահն ու շուտով երկու-երեք ավտոմեքենայով ընտրատեղամասի մոտ հավաքվեցին մի խումբ հաստավզեր` սկզբում 7-8 հոգի, ապա շատացան ու այսպիսի խոսակցություն սկսեցին տանել` «մեր դեմ խաղ չկա, Սերժը նաղդով նախագայա»: Մենք էլ ասացինք, որ ձեր Սերժը նախագահ չի ու վաղ է ուրախանալու համար: Այդ խոսակցությունը տեւեց մոտ 20 րոպե, որի ընթացքում նրանցից մեկն անընդհատ ձեռքը տանում էր դեպի կողքի զենքն ու ասում` արա թող գյուլլեմ, սրանց պետք ա գյուլլել, կյանքներս կերան եւ այլն...: Դրանց նպատակն այն էր, որ արձանագրություն չկազմվի մեր վստահված անձանց առեւանգման առնչությամբ, հակառակ դեպքում, ինչպես որ մեզ սպառնացին` «սետկա ենք սարքելու»: Այդ հաստավզերից մեկը խոսակցության ընթացքում հարցրեց Երջանիկ Աբգարյանին, թե ով է: Վերջինս ներկայացավ` ասելով, որ ապրում է Առինջում: Այդ ընթացքում այդ տմարդին սկսեց հայհոյել Աբգարյանին, ես էլ նրան հայհոյեցի: Իսկ քիչ անց նրանցից մեկը` ոմն Էդո, փոքր-ինչ հեռացավ ու սկսեց խոսել հեռախոսով: Վերադառնալուն պես, տղաս, ես ու Երջանիկ Աբգարյանը միաժամանակ հարված ստացանք ու երեքս էլ գետնին ընկանք: Ոհմակն էլի ավելացավ ու սկսեցին բոլորիս վրա հարվածներ տեղալ, մեզ մնում էր միայն պաշտպանել դեմքներս (Գուրգեն Եղիազարյանի ճակատն ամբողջությամբ վնասված է, նրա որդու` Համբարձումի դեմքն ամբողջությամբ այտուցված է, կապտած, իսկ Երջանիկ Աբգարյանի քիթը կոտրվել է, գլխին ծանր հարվածներ է ստացել): Քիչ անց այդ մարդիկ դադարեցին մեզ հարվածել, հավանաբար հրահանգ ստացան ու շարժվեցին փողոցի կողմը: Ես վեր կացա, նորից մտա ընտրատեղամաս ու ասացի հանձնաժողովի նախագահին, որ կատարվածի կապակցությամբ արձանագրություն կազմվի: Վերջինս հիստերիա սարքեց ու մոտ 40 րոպե թույլ չէր տալիս, որ արձանագրությունը կազմվի: Փաստորեն, տոտալ բռնություններ են կատարվում, իսկ մենք դրա դեմը չենք կարողանում առնել»: (Եղիազարյանն ասաց նաեւ, որ վերը նշված ընտրատեղամասում ժամը10.30-ի դրությամբ քվեատուփը կիսով չափ լցված էր` այն դեպքում, որ քվեարկությանն այդ պահին մասնակիցել էր 124 հոգի, սակայն 500 քվեաթերթիկ արդեն իսկ բացակայում էր, այսինքն` քվեարկված էին):
«Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ում համար թանկ է մեր երկրի ապագան, վախվորած գառների նման չմտնել փարախն ու սպասել, թե երբ են իրենց խժռելու»: - ասաց պրն Եղիազարյանը:
Հ.Գ. Պրն Եղիազարյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, սակայն ոստիկանությունը, վերջինիս հավաստմամբ, տեղեկություն է տարածել այն մասին, որ տուժածները անհայտ ուղղությամբ հեռացել են: Սա այն դեպքում, որ դեպքից մոտ մեկ ժամ անց` ժամը 13.30-ին Եղիազարյանն ու մյուս տուժածները մամուլի ասուլիս են տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի` Եկմալյան հասցեում գտնվող քարոզչական կենտրոնում ու եւս մեկ ժամ, այսպես ասած, հնարավորություն տվել «գտնել» իրենց:
 
Forum » ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ » Եղիազարյան Գուրգեն Համբարձումի » Գուրգեն Եղիազարյանը պատմում է...
  • Page 1 of 1
  • 1
Search:

Friday, 2024-04-19, 8:50 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics